«ԵՄ-ն հայկական համայնքներում էներգաարդյունավետության և վերականգնվող էներգիայի համար» ծրագրի շրջանակներում համայնքապետարանը ներկայացրել է համայնքի բնակավայրերում գործող ՀՈԱԿ-ների թվով 8 շենքերի ցանկ՝ 5 կՎտ ֆոտովոլտային կայան տեղադրելու նպատակով։ Համայնքի ներդրումը յուրաքանչյուր կայանի համար 400 000 ՀՀ դրամ (կայանի արժեքի 25%-ի չափով)։ Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ, 5-րդ կետի և «Բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի 4-րդ մասով․ Համայնքի ավագանին որոշում է․
1․Հաստատել «ԵՄ-ն հայկական համայնքներում էներգաարդյունավետության և վերականգնվող էներգիայի համար» ծրագիրը։ 2․Իջևան համայնքի 2024 թվականի բյուջեում կատարել փոփոխություն՝ համայնքի վարչական բյուջեի պահուստային ֆոնդից 3 200 000 ՀՀ դրամ տեղափոխել 04.07.04 գործառնական դասակարգմամբ 4657 հոդված:
|