Համայնքի ղեկավարը ներկայացրեց, որ 16.05.2019թ. Տավուշի մարզի Սարիգյուղ համայնքի ղեկավարի ,,ՀՀ Տավուշի մարզի Սարիգյուղ համայնքի վարչական սահմաններում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող բնակելի կառուցապատման հողամասում Սամսոն Շահնազարյանի կողմից կառուցված ինքնակամ կառույցը /ավտոտնակ/ օրինականացնելու և համայնքային սեփականություն համարելու մասին,, թիվ 24-Ա որոշմամբ ճանաչվել է օրինական և նրա նկատմամբ կատարվել է համայնքի սեփականության իրավունքի պետական գրանցում և տրվել է թիվ 31052019-11-0024 վկայականը՝ Տավուշի մարզի Իջևան համայնք, Սարիգյուղ գյուղ, 2-րդ փողոց թիվ 24/2 հասցեավորումով և 11-057-0053-0009 ծածկագրով, սահմանված ժամկետում առաջարկվել է քաղաքացուն՝ գործող կադաստրային արժեքով, ուղղակի վաճառքով գնել անշարժ գույքը, սակայն գործընթացը չի ավարտվել քաղաքացու մահվան պատճառով: 2021թ. հունվարի քսանյոթին քաղաքացի՝ Սամսոն Կոլյայի Շահնազարյանին պատկանող գույքի նկատմամբ ժառանգորդներ են գրանցվել կինը՝ Գայանե Սամսոնի Միրզոյանը և որդին՝ Հայկ Սամսոնի Շահնազարյանը, ուստի 2021թ. նոյեմբերին քաղաքացիները դիմել են Տավուշի մարզի Սարիգյուղ համայնքի ղեկավարին գործընթացը, որպես իրավահաջորդ շարունակելու խնդրանքով: Սույնով խնդրվում է տալ համաձայնություն, Տավուշի մարզի Իջևան համայնք, Սարիգյուղ գյուղ, 2-րդ փողոց թիվ 24/2 հասցեում գտնվող, համայնքային սեփականության 27,1քմ մակերեսով բնակավայրերի բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասը և նրա վրա առկա 27,1քմ արտաքին մակերեսով շինությունը /ավտոտնակ/, հիմք ընդունելով ՀՀ կառավարության 04.06.2020թ. թիվ 1023-Ն որոշմամբ հաստատված տարածագնահատման գոտիականության գործակիցը և ղեկավարվելով ՀՀ կառավարության 18.05.2006թ. թիվ 731-Ն և 912-Ն որոշումների, կադաստրային արժեքով /ուղղակի վաճառք/, որպես կառուցապատողի իրավահաջորդներ, քաղաքացիներ՝ Գայանե Սամսոնի Միրզոյանին և Հայկ Սամսոնի Շահնազարյանին վաճառելու համայնքի ղեկավարի առաջարկությանը:
Հիմք ընդունելով վերոգրյալը և ղեկավարվելով ՀՀ ,,Տեղական ինքնակառավարման մարմինների մասին,, օրենքի 18-րդ հոդվածի թիվ 29 և թիվ 31 կետերի պահանջներով.՝ Համայնքի ավագանին որոշում է.
1. Տալ համաձայնություն՝ Տավուշի մարզի Իջևան համայնք, Սարիգյուղ գյուղ, 2-րդ փողոց թիվ 24/2 հասցեում գտնվող, համայնքային սեփականության 27,1քմ մակերեսով և 11-057-0053-0009 ծածկագրով բնակավայրերի բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասը և նրա վրա առկա 27,1քմ արտաքին մակերեսով շինությունը /ավտոտնակ/, հիմք ընդունելով ՀՀ կառավարության 04.06.2020թ. թիվ 1023-Ն որոշմամբ հաստատված տարածագնահատման գոտիականության գործակիցը և ղեկավարվելով ՀՀ կառավարության 18.05.2006թ. թիվ 731-Ն և 912-Ն որոշումների, կադաստրային արժեքով /ուղղակի վաճառք/, որպես կառուցապատողի իրավահաջորդներ, քաղաքացիներ՝ Գայանե Սամսոնի Միրզոյանին և Հայկ Սամսոնի Շահնազարյանին վաճառելու համայնքի ղեկավարի առաջարկությանը: |