Համայնքի ղեկավարին է դիմել <<Տելեկոմ Արմենիա>> ՓԲԸ-ի տեխնիկական տնօրեն Գ.Գևորգյանը և հայտնել, որ Տավուշի մարզի Իջևան համայնքի Գետահովիտ բնակավայրի վարչական սահմաններում գտնվող, <<Տելեկոմ Արմենիա>> ՓԲԸ-ի սեփականություն հանդիսացող 0,006հա մակերեսով հողամասը /վկայական թիվ 17102022-11-0037/ հանդիսանում է բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամաս: Անհրաժեշտություն է առաջացել 0.006հա մակերեսով հողամասի նպատակային նշանակությունը բնակավայրերի բնակելի կառուցապատումից՝ էներգետիկայի,տրանսպորտի, կապի, կոմունալ նշանակության օբյեկտների նպատակային, կապի գործառնական նշանակության, բջջային կապի կայան տեղակայելու համար, փոփոխելուն համաձայնություն ստանալու նպատակով լիազոր մարմին ներկայացնելու համայնքի ղեկավարի առաջարկությանը:
Հիմք ընդունելով վերոգրյալը և ղեկավարվելով ՀՀ ,,Տեղական ինքնակառավարման մարմինների մասին,, օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի թիվ 29 և թիվ 31 կետերով. Համայնքի ավագանին որոշում է.
1. Տալ հավանություն՝ Տավուշի մարզի Իջևան համայնքի Գետահովիտ բնակավայրի վարչական սահմաններում գտնվող, <<Տելեկոմ Արմենիա>> ՓԲԸ-ի սեփականություն հանդիսացող 0,006հա մակերեսով հողամասը /վկայական թիվ 17102022-11-0037/, բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակության կազմից՝ էներգետիկայի,տրանսպորտի, կապի, կոմունալ նշանակության օբյեկտների նպատակային, կապի գործառնական նշանակության բջջային կապի կայան տեղակայելու համար, փոփոխելուն համաձայնություն ստանալու նպատակով լիազոր մարմին ներկայացնելու համայնքի ղեկավարի առաջարկությանը: |