Իջևան համայնքի ղեկավարին են դիմել քաղաքացիներ՝ Հենրիկ Հրանտի Մարկոսյանը, վարձակալության իրավունքով, հասարակական կառուցապատման նպատակով իրեն հատկացված, Տավուշի մարզի, Իջևան համայնքի, Իջևան քաղաքի Մետաղագործների փողոցում գտնվող 0.04հա մակերեսով հողամասի /վարձակալության իրավունքի պայմանագիր՝ սեղանամատյան թիվ832, կնքված՝ 30.03.2006թ., վկայական թիվ0091081/ և Գագիկ Սուրենի Դալլաքյանը, վարձակալության իրավունքով, գյուղատնտեսական մշակաբույսեր աճեցնելու նպատակով նպատակով իրեն հատկացված, /նախկինում Գանձաքար համայնքի վարչական սահմաններում/ Տավուշի մարզի, Իջևան համայնքի, Իջևան քաղաքի Նալբանդյան փողոցում գտնվող 0.3497հա մակերեսով հողամասի /վարձակալության իրավունքի պայմանագիր՝ սեղանամատյան թիվ1565, կնքված՝ 09.08.2005թ., վկայական թիվ0016281/ նկատմամբ իրենց վարձակալության իրավունքները օտարելուն համաձայնություն տալու խնդրանքով:
Ղեկավարվելով,,Տեղական ինքնակառավարման մասին,, ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով և ՀՀ ,,Հողային օրենսգրքի,, 48-րդ հոդվածով. Համայնքի ավագանին որոշում է.
1.Տալ համաձայնություն՝ Տավուշի մարզի, Իջևան համայնքի, Իջևան քաղաքի Մետաղագործների փողոցում գտնվող 0.04հա մակերեսով հողամասի նկատմամբ քաղաքացի՝ Հենրիկ Հրանտի Մարկոսյանի վարձակալության իրավունքը /վարձակալության իրավունքի պայմանագիր՝ սեղանամատյան թիվ832, կնքված՝ 30.03.2006թ., վկայական թիվ0091081/ օտարելուն:
2.Տալ համաձայնություն՝ Տավուշի մարզի, Իջևան համայնքի, Իջևան քաղաքի Նալբանդյան փողոցում գտնվող /նախկինում Գանձաքար համայնքի վարչական սահմաններում/ 0.3497հա մակերեսով հողամասի նկատմամբ քաղաքացի՝ Գագիկ Սուրենի Դալլաքյանի վարձակալության իրավունքը /վարձակալության իրավունքի պայմանագիր՝ սեղանամատյան թիվ1565, կնքված՝ 09.08.2005թ., վկայական թիվ0016281/ օտարելուն: |