Այսօր: Հինգշաբթի, 25 Ապրիլի 2024թ.
Իջևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 87
ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 33
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԱՐԱՐԱՏ ՊԱՐՈՆՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Իջևան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2021 թվականի N_
ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԻՋԵՎԱՆ ԵՎ 18 ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ, ՍՆՏԶ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՆԵՐԴՐՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համայնքի ղեկավարի պաշտոնակատարը նշում է, որ նախատեսվում է Իջևանի տարածքաշրջանում իրականացնել Սոցիալական ներդրումների և տեղական զարգացման ծրագիր։ Անհրաժեշտություն է առաջացել հաստատելու ՀՀ Տավուշի մարզի Իջևան, Ազատամուտ, Ակնաղբյուր, Աճարկուտ, Այգեհովիտ, Աչաջուր, Բերքաբեր, Գանձաքար, Գետահովիտ,Դիտավան, Ենոքավան, Լուսաձոր, Լուսահովիտ, Խաշթառակ, Ն. Ծաղկավան, Կիրանց, Սարիգյուղ, Սևքար, Վազաշեն միջհամայնքային համագործակցության համաձայնագիրը, ծրագրի հաստատման դեպքում համայնքի բյուջեից կատարել  ներդրում, ստեղծել նախաձեռնող և  աշխատանքային խմբեր։ Ղեկավարվելով ՀՀ ,,Տեղական ինքնակառավարման մասին,, օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի, 23-րդ կետով․

1.Հաստատել ՀՀ Տավուշի մարզի Իջևան, Ազատամուտ, Ակնաղբյուր, Աճարկուտ, Այգեհովիտ, Աչաջուր, Բերքաբեր, Գանձաքար, Գետահովիտ,Դիտավան, Ենոքավան, Լուսաձոր, Լուսահովիտ, Խաշթառակ, Ն. Ծաղկավան, Կիրանց, Սարիգյուղ, Սևքար, Վազաշեն միջհամայնքային համագործակցության համաձայնագիրը։
2.ՍՆՏԶ ծրագրին մասնակցելու համար դիմել Հայաստանի Տարածքային զարգացման հիմնադրամին (ՀՏԶՀ)։
3.Առաջարկի հաստատման դեպքում կատարել 5% ներդրում։
4.Ծրագրի իրականացման դեպքում վերականգնված ենթակառուցվածքի շահագործման և պահպանման անհրաժեշտ ծախսերը ներառել համայնքի բյուջեում։
5.Վերականգնված ենթակառուցվածքը չօտարել, չսեփականաշնորհել կամ չօգտագործել այլ նպատակներով ծրագրի ավարտից հետո 15 տարվա ընթացքում:
6.Ստեղծել նախաձեռնող խումբ հետևյալ կազմով՝
1. Արթուր Ճաղարյան-Իջևան համայնքի ղեկավարի պաշտոնակատար
2.Արթուր Բեգինյան-Ազատամուտ համայնքի ղեկավար
3. Կարեն Դոլմազյան-Անկաղբյուր  համայնքի ղեկավար
4. Լևոն Գրիգորյան-Այգեհովիտ  համայնքի ղեկավար
5. Հարություն Հարությունյան- Աճարկուտ  համայնքի ղեկավար
6. Արթուր Ղազարյան- Գետահովիտ  համայնքի ղեկավար
7. Վարդգես Վովլաթբեկյան - Գանձաքար համայնքի ղեկավար
8.Վարդան Սարդարյան-Լուսաձոր  համայնքի ղեկավար
9. Գրիգոր Սարհատյան- Լուսահովիտ  համայնքի ղեկավար
10. Անդրանիկ Վիրաբյան -Խաշթառակ  համայնքի ղեկավար
11. Իսկանդեր Մեհրաբյան -Ն․Ծաղկավան  համայնքի ղեկավար
12. Կամո Շահինյան -Կիրանց  համայնքի ղեկավար
13.Թաթուլ Թելոյան- Սևքար  համայնքի ղեկավար
14. Լորիկ Բադիրյան-Վազաշեն  համայնքի ղեկավար
15. Հակոբ Սարիբեկյան- Դիտավան  համայնքի ղեկավար
16. Սեյրան Սարիբեկյան-Սարիգյուղ  համայնքի ղեկավար
17. Անդրանիկ Չիբուխչյան -Ենոքավան  համայնքի ղեկավար
18. Տիգրան Հարությունյան-Բերքաբեր  համայնքի ղեկավար
19. Կարեն Ղալթախչյան- Աչաջուր  համայնքի ղեկավար
20.Արարատ Պարոնյան-Իջևանի համայնքապետարան, տնտեսական զարգացման  պատասխանատու
21. Սուրեն Չիբուխչյան- ,,Իջևանի քաղաքային կոմունալ տնտեսություն,,ԲՀ տնօրեն
22. Արման Ղալթախչյան-Իջևան համայնքի ավագանու անդամ
23. Զարմայլ Մարդանյան-ԳԽՆ ՄՎ Տավուշի բաժնի պետ
24. Լիլիթ Ղալումյան-,,Տավուշի ինքնավար կենտրոն,, ՀԿ նախագահ

7. Հանձնարարել Նախաձեռնող խմբին պատրաստել և ՀՏԶՀ-ին ներկայացնել համապատասխան առաջարկ` ծրագրին մասնակցելու վերաբերյալ։

8. Ստեղծել աշխատանքային խումբ հետևյալ կազմով՝
-Արթուր Ճաղարյան-խմբի ղեկավար, Իջևան համայնքի ղեկավարի պաշտոնակատար
-Արգիշտի Ամիրխանյան -Իջևանի համայնքապետարան, համայնքի ղեկավարի տեղակալ
-Արարատ Պարոնյան-Իջևանի համայնքապետարան, տնտեսական պատասխանատու
-Աղավնի Օրդինյան- Իջևանի համայնքապետարան, աշխատակազմի մասնագետ
-Մերինե Մանուչարյան- Իջևանի համայնքապետարան, աշխատակազմի մասնագետ
-Սուրեն Չիբուխչյան- Իջևանի քաղաքային կոմունալ տնտեսություն,,ԲՀ տնօրեն:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ                       
ԱՐԹՈՒՐ ՃԱՂԱՐՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՐԱՐԱՏ ՊԱՐՈՆՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Իջևան, Երևանյան 6
060800094
ijevanmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53000514@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԻՋԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner