Համայնքի ղեկավարի պաշտոնակատարը նշում է, որ Իջևան քաղաքի Ղարագյոզյան փողոցի թիվ 50 շենքի 55.7քմ ներքին մակերեսով թիվ 35 բնակարանը հանդիսանում է համայնքային սեփականություն:
Հիմք ընդունելով ,,Տեղական ինքնակառավարման մասին ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին կետի 21-րդ ենթակետը և հաշվի առնելով այն հանգամանքը, որ այդ բնակարանի կարգապահ վարձակալ է հանդիսանում Դեղձանիկ Հակոբի Ղազարյանը, որը ժամանակին չի կարողացել սեփականաշնորհել բնակարանը. Իջևան համայնքի ավագանին որոշում է
1. Տալ հավանություն համայնքի ղեկավարի պաշտոնակատարի առաջարկությանը՝ Իջևան քաղաքի Ղարագյոզյան փողոցի թիվ 50 շենքի 55.7քմ ներքին մակերեսով թիվ 35 բնակարանը, որը հանդիսանում է համայնքային սեփականություն, անհատույց օտարել Դեղձանիկ Հակոբի Ղազարյանին: |