Ղեկավարվելով ,,Տեղական ինքնակառավարման մասին” ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 19-րդ կետի, 38-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի և 88-րդ հոդվածի պահանջներով.
Համայնքի ավագանին որոշում է
1․ Ծնողազուրկ և հաշմանդամություն ունեցող երեխաներին համայնքի կրթադաստիարակչական ուսումնական հաստատություններում մատուցվող ծառայությունները հաստատել անվճար։
2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և տարածվում է 2023թ հունվարի 1-ից ծագած հարաբերությունների վրա։ |