Այսօր: Ուրբաթ, 10 Մայիսի 2024թ.
Իջևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 112
ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 23
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ՀԱՅԿ ՂԱԼՈՒՄՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Իջևան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2021 թվականի N_
ԻՋԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԹԻՎ 1 ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ ՀՈԱԿ-Ը ԱՆՎԱՆԱՓՈԽԵԼՈՒ ԵՎ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համայնքի ավագանին նշում է, որ Հայ օգնության ֆոնդը ,,Աղքատության հաղթահարումը Տավուշի մարզում,, ծրագրի շրջանակում 2020թ նախաձեռնել և շարունակում է իրականացնել Իջևան քաղաքի թիվ 1 մանկապարտեզի հիմնանորոգման ծրագիրը։ ՀՕՖ-ի  Հայաստանի մասնաճյուղի տնօրինությունը  հայտնել է, որ ծրագիրն իրականացվում է ամերիկաբնակ  Մարդիգյան  ընտանիքի նվիրատվությամբ և առաջարկել թիվ 1 մանկապարտեզը   անվանակոչել Ժանետ Մարդիգյանի անունով։ 

Ղեկավարվելով ՀՀ ,,Տեղական ինքնակառավարման մասին,, օրենքի 18-րդ հոդվածի 22-րդ կետով և հաշվի առնելով համայնքի ղեկավարի պաշտոնակատարի առաջարկությունը․

Իջևան համայնքի ավագանին որոշում է 

1․ Տալ հավանություն համայնքի ղեկավարի պաշտոնակատարի առաջարկությանը՝ Իջևան քաղաքի թիվ 1 մանկապարտեզ ՀՈԱԿ-ը  անվանակոչել բարերար Ժանետ Մարդիգյանի անունով և անվանել ,,Ժանետ Մարդիգյանի անվան մանկապարտեզ,, համայնքային ոչ առևտրային կազմակերպություն։

2․ Հաստատել  ,,Ժանետ Մարդիգյանի անվան մանկապարտեզ,, համայնքային ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը։

 

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ                       
ՀԱՅԿ ՂԱԼՈՒՄՅԱՆ


Նախագիծ կազմող ՀԱՅԿ ՂԱԼՈՒՄՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Իջևան, Երևանյան 6
060800094
ijevanmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53000514@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԻՋԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner