Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 42-րդ և «Հարկային օրենսգրքի» 245-րդ հոդվածի 2-րդ մասերով և հիմք ընդունելով 44-օրյա պատերազմում զոհված Վահե Ղազարյանի որդի Աշոտ Ղազարյանի դիմումը՝ փոխադրամիջոցի գույքահարկի արտոնություն սահմանելու մասին: Իջևան համայնքի ավագանին որոշում է
1.Գետահովիտ բնակավայրի 7-րդ փողոցի առաջին փակուղու թիվ 15 տան բնակիչ, 44-օրյա պատերազմում զոհված Վահե Ղազարյանի որդի Աշոտ Ղազարյանին սահմանել Մերսեդես Բենց Ե 500 55 CC 404 պետհամարանիշի փոխադրամիջոցի գույքահարկի արտոնություն 348 706 ՀՀ դրամ:
|