Համայնքի ղեկավարը ներկայացրեց, որ ՀՀ Տավուշի մարզպետի 21.04.2021թ. ,,ՀՀ Տավուշի մարզի Տավուշ-6 համակցված տարածական պլանավորման փաստաթղթերը հաստատելու մասին,, թիվ 129-Ա որոշմամբ Իջևան համայնքի վարչական սահմաններում ընդգրկված անտառային նպատակային նշանակության հողերից պետական սեփականություն հանդիսացող բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակության շարքին փոխանցված հողերից սեփականության իրավունքով օտարելու նպատակով 11-001-0181-0031 ծածկագրով տարածքից առանձնացվել է 0,07825հա մակերեսով հողամաս: Հողամասը չի գտնվում Հայաստանի Հանրապետության «Հողային օրենսգրքի» 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում: Հողամասի սեփականության իրավունքով տրամադրումը չի սահմանափակում այլ անձանց իրավունքները և չի խախտում այլ անձանց օրենքով պաշտպանվող շահերը, ինչպես նաև չի խոչընդոտում այլ հողամասերի նպատակային կամ գործառնական նշանակությամբ օգտագործմանը:
Հիմք ընդունելով ՀՀ կառավարության14 հունվարի 2010թ. ,,ՀՀ համայնքների վարչական սահմաններում ընդգրկված պետական սեփականություն հանդիսացող հողամասերի օտարման, անհատույց /մշտական/ օգտագործման, վարձակալության և կառուցապատման իրավունքով տրամադրման կարգը հաստատելու մասին,, թիվ 16-Ն որոշման դրույթները անհրաժեշտություն է առաջացել տալ համաձայնություն վերոնշյալ հողամասը սեփականության իրավունքով օտարելու նպատակով: Իջևան համայնքի ավագանին որոշում է.
1. Տալ համաձայնություն՝ Տավուշի մարզի Իջևան համայնքի վարչական սահմաններում ընդգրկված անտառային նպատակային նշանակության հողերից, պետական սեփականություն հանդիսացող բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակության շարքին փոխանցված հողերից առանձնացված 0,07825հա մակերեսով հողամասը /ծածկագիր 11-001-0181-0031/ սեփականության իրավունքով օտարելու համայնքի ղեկավարի առաջարկությանը: |