Այսօր: Երեքշաբթի, 21 Մայիսի 2024թ.
Իջևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 39
ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



16 ապրիլի 2024 թ.

ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՎՔԱՐ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՏՆԱՏԻՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՓԱՍՏԱՑԻ ՏԻՐԱՊԵՏՎՈՂ 0.1ՀԱ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՀՈՂԱՄԱՍԻ ԻՐԱՎԱԿԱՆ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ԵՎ ՀԱՍՑԵԱՎՈՐՈՒՄ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Համայնքի ղեկավարին են  դիմել քաղաքացիներ  Գագիկ  Սերոժի  Ճաղարյանը՝ ծնված 17.01.1968թ.,  և  Էրիկ  Սամվելի  Մխիթարյանը՝  ծնված 28/07/2003թ, որ համաձայն Տավուշի մարզի Սևքար բնակավայրի հողային բարեփոխումների և սեփականաշնորհման տեղական հանձնաժողովի կողմից տրված քաղվածքի, Սևքար գյուղում,  բնակելի տուն կառուցելու նպատակով հատկացվել է 0.1հա մակերեսով հողամաս /ըստ օրենքի ժառանգության իրավունքի գ/մ թիվ 2595,2594 , կազմված 11.04.2024թ./: Հողամասի փաստացի մակերեսը կազմում է 0.1002հա, ուստի դիմել է, որ  մինչև 2001թ. մայիսի 15-ը տնատիրության կողմից տիրապետվող և ,,Իրավունք աթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին՝՝ ՀՀ օրենքի ուժի մեջ մտնելու պահին առկա, բնակելի տան կառուցման և սպասարկման համար փաստացի օգտագործվող 0.1002հա մակերեսով սահմանազատված, չկառուցապատված հողամասի  իրավական կարգավիճակի որոշման և հասցեավորում տալու խնդրանքով /ծածկագիր 11-058-0022-0003/: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ  0,082հա մակերեսով չկառուցապատված, սահմանազատված հողամասը չի գտնվում ՀՀ ,,Հողային օրենսգրքի՝՝60-րդ հոդվածով սահմանված հողամասերի, այդ թվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չի հակասում քաղաքաշինական նորմերին, չի առաջացնում սերվիտուտ: 

Ղեկավարվելով ՀՀ ,,Հողային օրենսգրքի,, թիվ 43 հոդվածի 3-րդ կետի, 10.06.2008թ. ընդունված ,,Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին՝՝ ՀՀ օրենքի  2-րդ  հոդվածի, ՀՀ կառավարության 29.12.2005թ. թիվ 2387-Ն  որոշման  պահանջներով.

ՈՐՈՇՈՒՄ  ԵՄ.

1.Հաստատել՝ Իջևան համայնքի Սևքար բնակավայրի վարչական սահմաններում  գտնվող, քաղաքացիներ Գագիկ  Սերոժի  Ճաղարյանին,  Էրիկ  Սամվելի  Մխիթարյանին պատկանող  0.1002հա մակերեսով հողամասի սահմանները,  /ծածկագիր 11-058-0022-0003:

2.Վերականգնել,  քաղաքացիներ  Գագիկ  Սերոժի  Ճաղարյանի,  Էրիկ  Սամվելի  Մխիթարյանի սեփականության իրավունքը Իջևան  համայնքի Սևքար բնակավայրի վարչական սահմաններում  գտնվող փաստացի օգտագործվող 0.1002հա մակերեսով սահմանազատված, չկառուցապատված հողամասի նկատմամբ  /ծածկագիր 11-058-0022-0003/ և օրենքի ուժով ճանաչել քաղաքացու սեփականությունը:

3. Իջևան համայնքի Սևքար բնակավայրի վարչական սահմաններում գտնվող և քաղաքացիներ  Գագիկ  Սերոժի  Ճաղարյանին,  Էրիկ   Սամվելի  Մխիթարյանին պատկանող  0.1002հա մակերեսով բնակավայրերի բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասին տալ հետևյալ  հասցեավորումը. Տավուշի   մարզ, Իջևան համայնք, գյուղ Սևքար  31-ի փողոց,  թիվ 36 հողամաս:

 4.Սույն որոշումը ենթակա է պետական գրանցման:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐԹՈՒՐ ՃԱՂԱՐՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Կարինե Շահնազարյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Իջևան, Երևանյան 6
060800094
ijevanmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53000514@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԻՋԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner