Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 14-րդ հոդվածի 6-րդ մասով. Համայնքի ավագանին որոշում է Հաստատել համայնքի ավագանու նիստի հետևյալ օրակարգը․
1.Իջևանի համայնքապետարանի հաստիքացուցակում փոփոխություն կատարելու մասին 2․Տավուշի մարզի Իջևան համայնք, Գետահովիտ բնակավայրում գտնվող 0․546 հա մակերեսով հողամասի նպատակային նշանակության փոփոխությանը հավանություն տալու մասին 3․Տավուշի մարզի Իջևան համայնքի վարչական սահմաններում գտնվող, քաղաքաշինական և այլ նպատակներով հողամասեր հատկացնելու, ինքնակամ շինությունների և ինքնակամ օգտագործվող հողամասերի իրավական կարգավիճակը որոշելու մասին 4․Տավուշի մարզի Իջևան համայնքի Իջևան քաղաքի Բլբուլյան փողոցի թիվ 101 շենքի թիվ 4 բնակարանն անհատույց օտարելու մասին 5․ՀՀ Տավուշի մարզի Իջևան համայնքում գործող նախադպրոցական հաստատությունների կանոնադրությունները հաստատելու մասին 6․ՀՀ Տավուշի մարզի Իջևան համայնքի ավագանու ,,Տավուշի մարզ, Իջևան համայնք, Աչաջուր բնակավայրի վարչական սահմաններում գտնվող 0.19113հա մակերեսով հողամասի /վկայական N01082023-11-0067, կադաստրային ծածկագիր 11-013-0253-0052/ մի մասի նպատակային նշանակությունը փոփոխելու մասին,, 30.11.2023թ N148 որոշումն անվավեր ճանաչելու մասին 7.Տավուշի մարզի, Իջևան համայնքի ք․ Իջևան, Արցախյան փողոց թիվ 94/1 հասցեում գտնվող 2․14119հա մակերեսով հողամասերի նկատմամբ վարձակալության իրավունքն օտարելուն համաձայնություն տալու մասին 8․Տավուշի մարզի, Իջևան համայնք, Իջևան քաղաքի վարչական սահմաններում գտնվող 0.8հա մակերեսով հողամասի /վկայական N13072023-11-0021, կադաստրային ծածկագիր 11-001-0218-0004/ նպատակային նշանակությունը փոփոխելու մասին 9.Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից հողի հարկի և այդ հողերի վրա ունեցած անշարժ գույքի հարկի տարեկան գումարների փոխհատուցման ենթական ֆիզիկական և իրավաբանական անձանց ցուցակները հաստատելու մասին 10․Տավուշի մարզի Իջևան համայնքում նոր նրբանցքի համար հայտ ներկայացնելու և անվանակոչելու մասին 11․Տավուշի մարզի Իջևան համայնքի վարչական տարածքում գտնվող հողամասերը համայնքային սեփականություն ճանաչելու մասին 12․Տավուշի մարզի Իջևան համայնք, Այգեհովիտ բնակավայրում գտնվող 0․134հա մակերեսով հողամասից 0․07հա մակերեսով հողամասի նպատակային նշանակության փոփոխությանը հավանություն տալու մասին 13․Իջևան համայնքի ավագանու 6-րդ նստաշրջանի 2-րդ նիստի գումարման օրը սահմանելու մասին։ |