Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 14-րդ հոդվածի 6-րդ մասով. Համայնքի ավագանին որոշում է Հաստատել համայնքի ավագանու նիստի հետևյալ օրակարգը․
- Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Իջևան համայնքի ավագանու նիստի օրակարգը հաստատելու մասին
- «Տեղական դերակատարների զորեղացում հանուն զարգացման Լոռու և Տավուշի մարզերում» քառամյա ծրագրի շրջանակներում ««Աղստևի հովիտ» տեղական ակտիվ խումբ» տարածքային զարգացման հասարակական կազմակերպությանը անդամակցելու մասին
- «Իջևան համայնքի Բերքաբեր բնակավայրում ջրամատակարարման համակարգի վերակառուցում» ծրագիրը համայնքում իրականացվող սուբվենցիոն ծրագրերի ցանկում ընդգրկելու մասին
- Իջևան համայնքի Լուսաձոր բնակավայրի միջնակարգ դպրոցի կառուցման աշխատանքների իրականացմանը նախնական համաձայնություն տրամադրելու մասին
- Տավուշի մարզի Իջևան համայնք, Կիրանց բնակավայրում գտնվող 0․06689հա մակերեսով հողամասի նպատակային նշանակության փոփոխությանը հավանություն տալու մասին
- Տավուշի մարզի Իջևան համայնք, Սարիգյուղ բնակավայրում գտնվող 0․39621հա մակերեսով հողամասի նպատակային նշանակության փոփոխությանը հավանություն տալու մասին
- Տավուշի մարզի Իջևան համայնք, Գետահովիտ բնակավայրում գտնվող 0․17582հա մակերեսով հողամասի նպատակային նշանակության փոփոխությանը հավանություն տալու մասին
- Տավուշի մարզի Իջևան համայնք, Կիրանց բնակավայրում գտնվող 0․09964հա մակերեսով հողամասի նպատակային նշանակության փոփոխությանը հավանություն տալու մասին
- Տավուշի մարզի Իջևան համայնք, Կիրանց բնակավայրում գտնվող 0.25855 հա մակերեսով հողամասի նպատակային նշանակության փոփոխությանը հավանություն տալու մասին
- Իջևան համայնքի 2024 թվականի բյուջեում փոփոխություն կատարելու մասին
- ՀՀ Տավուշի մարզի Իջևանի համայնքապետարանի 2024թ․ աշխատակազմի աշխատակիցների նոր հաստիքացուցակը, թվաքանակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին
- Տավուշի մարզի Իջևան համայնք, Կիրանց բնակավայրում գտնվող 0.11934 հա մակերեսով հողամասի նպատակային նշանակության փոփոխությանը հավանություն տալու մասին
- Տավուշի մարզի Իջևան համայնք, Վազաշեն բնակավայրում գտնվող 0.0147 հա մակերեսով հողամասի նպատակային նշանակության փոփոխությանը հավանություն տալու մասին
- Տավուշի մարզ, Իջևան համայնք, Կիրանց բնակավայրի վարչական սահմաններում գտնվող, համայնքի սեփականություն հանդիսացող, 0.122հա, 0.25855հա, 0.11934հա և 0.09964հա մակերեսով անշարժ գույքերի միավորումից առաջացած անշարժ գույքը անհատույց սեփականության իրավունքով /նվիրատվություն/ Հայաստանի Հանրապետությանը օտարելու մասին
- Տավուշի մարզի Իջևան համայնքի վարչական սահմաններում գտնվող, քաղաքաշինական և այլ նպատակներով հողամասեր հատկացնելու, ինքնակամ շինությունների և ինքնակամ օգտագործվող հողամասերի իրավական կարգավիճակը որոշելու մասին։
|