ՀՀ կառավարության 29.12.2011թ. թիվ 1920-Ն որոշման 13-րդ և 54-րդ կետերի պահանջներով, ՀՀ վարչապետի 2009թ. դեկտեմբերի 22-ի թիվ 1064-Ա որոշմամբ ստեղծված ՀՀ համայնքների քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի կողմից 25.07.2023թ. տրվել է ՀՀ Տավուշի մարզ Իջևան համայնք, Ենոքավան բնակավայրի վարչական սահմաններում ընդգրկված 11-028-0123-0041 ծածկագրով և 1.20466հա մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության արոտավայր հողատեսքից՝ հատուկ պահպանվող նպատակային՝ հանգստի համար նախատեսված հողերի շարքին դասելու ՀՀ Տավուշի մարզի Իջևան համայնքի Ենոքավան բնակավայրը ներառող միկրոռեգիոնալ մակարդակի Տավուշ-6 համակցված տարածական պլանավորման փաստաթղթերի փոփոխության վերաբերյալ թիվ 2/փ 207 դրական եզրակացությունը:
Հիմք ընդունելով վերոգրյալը և ղեկավարվելով ՀՀ ,,Տեղական ինքնակառավարման մասին,, օրենքի 18-րդ հոդվածի թիվ 29 և թիվ 31 կետերի պահանջներով. Համայնքի ավագանին որոշում է.
1. Տալ հավանություն՝ ՀՀ Տավուշի մարզ Իջևան համայնք, Ենոքավան բնակավայրի վարչական տարածքում ընդգրկված 11-028-0123-0041 ծածկագրով և 1.20466հա մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության արոտավայր հողատեսքից՝ հատուկ պահպանվող նպատակային՝ հանգստի համար նախատեսված հողերի կազմ փոխելու համայնքի ղեկավարի առաջարկությանը: |