Նկատի ունենանով, որ Բերքաբերի մանկապարտեզ ՀՈԱԿ-ի կանոնադրությունում կատարվել են փոփոխություններ, այդ թվում նաև հասցե և անվանում։
Ղեկավարվելով ՀՀ «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 28-րդ կետով, 35-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով և ՀՀ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 8-րդ գլխի թիվ 33-րդ և 34-րդ հոդվածներով․
Համայնքի ավագանին որոշում է.
Հաստատել «ՀՀ Տավուշի մարզի Իջևան համայնքի Բերքաբեր բնակավայրի մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի կանոնադրությունը նոր խմբագրությամբ՝ անվանումը «Բերքաբեր գյուղի մանկապարտեզ ՀՈԱԿ»- ի փոխարեն կարդալ «ՀՀ Տավուշի մարզի Իջևան համայնքի Բերքաբեր բնակավայրի մանկապարտեզ» ՀՈԱԿ։ Հասցեն կարդալ՝ 4012, ՀՀ Տավուշի մարզ, Իջևան համայնք, Բերքաբեր 2 փողոց 2/2։ |