Իջևան համայնքի ավագանու 14.10.2022թ. թիվ 155 որոշման մեջ անհրաժեշտություն է առաջացել կատարել փոփոխություն: Հաշվի առնելով վերոգրյալը և համայնքի ղեկավարի առաջարկությունը, ղեկավարվելով <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> ՀՀ օրենքի 8-րդ գլխի, թիվ 33 և թիվ 34 հոդվածների դրույթներով՝ Համայնքի ավագանին որոշում է. 1. 14.10.2022թ. թիվ 155 որոշումը կարդալ.
,,ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԸ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՄՐՑՈՒՅԹԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՀԱՄԱՐ ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂԻ ԿԱԶՄՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Անհրաժեշտություն է առաջացել համայնքի ավագանու 11.02.2022թ. թիվ 19 որոշմամբ, անշարժ գույքը տրամադրելու նպատակով մրցույթի կազմակերպման համար ստեղծված մրցութային հանձնաժողովի կազմում կատարել փոփոխություն: Հաշվի առնելով վերոնշյալը և ղեկավարվելով ՀՀ «Հողային օրենսգրքի» 77-րդ հոդվածի դրույթներով. Համայնքի ավագանին որոշում է․
Տալ համաձայնություն համայնքի ղեկավարի առաջարկությանը՝ համայնքի ավագանու 11.02.2022թ. թիվ 19 որոշմամբ, անշարժ գույքը տրամադրելու նպատակով մրցույթի կազմակերպման համար ստեղծված մրցութային հանձնաժողովի կազմում կատարել փոփոխություն.
Արամ Մելիքսեթյան- հանձնաժողովի անդամ, համայնքապետարանի քաղաքաշինության, հողաշինության, գյուղատնտեսութուն և բնապահպանության բաժնի գլխավոր մասնագետ, արձանագրող, փոխարեն հանձնաժողովի անդամ, արձանագրող նշանակել համայնքապետարանի քաղաքաշինության, հողաշինության, գյուղատնտեսութուն և բնապահպանության բաժնի գլխավոր մասնագետ Սուսաննա Չաբուխյանին։ |