Համայնքի ավագանին նշում է, որ Իջևան քաղաքի Բլբուլյան փողոցի թիվ 73 շենքի թիվ 90 բնակարանը հանդիսանում է համայնքային սեփականություն:
Հիմք ընդունելով ,,Տեղական ինքնակառավարման մասին ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 20-րդ կետը և հաշվի առնելով այն հանգամանքը, որ այդ բնակարանի կարգապահ վարձակալ է հանդիսանում Անուշ Սամվելի Մնացականյանը, որը ժամանակին չի կարողացել սեփականաշնորհել բնակարանը. Իջևան համայնքի ավագանին որոշում է
1. Տալ հավանություն համայնքի ղեկավարի առաջարկությանը՝ Իջևան քաղաքի Բլբուլյան փողոցի թիվ 73 շենքի թիվ 90 բնակարանը, որը հանդիսանում է համայնքային սեփականություն, անհատույց օտարել Անուշ Սամվելի Մնացականյանին: |