Զեկուցողը ներկայացրեց, որ քաղաքացի՝ Ալիկ Մուկուչի Ենգիբարյանը դիմել է սեփականության իրավունքով իրեն պատկանող, Տավուշի մարզի Իջևան համայնքի Իջևան քաղաքի վարչական սահմաններում գտնվող 0.8հա մակերեսով հողամասի /վկայական N13072023-11-0021, կադաստրային ծածկագիր 11-001-0218-0004/ նպատակային նշանակությունը փոփոխելու գյուղատնտեսական նպատակային նշանակության վարելահող գործառնական նշանակությունից՝ գյուղատնտեսական նպատակային, գյուղատնտեսական արտադրական օբյեկտների գործառնական նշանակության փոփոխելու խնդրանքով: Հողամասի նպատակային նշանակությունը նպատակը՝ անասնագոմի և այգետնակի կառուցման նպատակով: Սույնով խնդրվում է տալ համաձայնություն, նշված 0.8հա մակերեսով հողամասի նպատակային նշանակությունը փոփոխելու զեկուցողի առաջարկությանը:
Հիմք ընդունելով ՀՀ ,,Հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 15-րդ կետի դրույթները և ղեկավարվելով ՀՀ ,,Տեղական ինքնակառավարման մարմինների մասին,, օրենքի 18-րդ հոդվածի թիվ 29 և թիվ 31 կետերի պահանջներով. Համայնքի ավագանին որոշում է.
1. Տալ համաձայնություն՝ Տավուշի մարզի Իջևան համայնքի Իջևան քաղաքի վարչական սահմաններում գտնվող 0.8հա մակերեսով հողամասի /վկայական վկայական N13072023-11-0021, կադաստրային ծածկագիր 11-001-0218-0004/ գյուղատնտեսական նպատակային նշանակության վարելահող գործառնական նշանակության հողամասի նպատակային նշանակությունը՝ գյուղատնտեսական նպատակային, գյուղատնտեսական արտադրական օբյեկտների գործառնական նշանակության փոփոխելու զեկուցողի առաջարկությանը՝ անասնագոմ և այգետնակ կառուցելու նպատակով:
2. Հողամասում կառուցապատման գործառույթներն իրականացնել ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով: |