Համայնքի ավագանին նշում է, որ Իջևան քաղաքի Բլբուլյան փողոցի թիվ 80 շենքի թիվ 12 բնակարանը հանդիսանում է համայնքային սեփականություն: Հիմք ընդունելով ,,Տեղական ինքնակառավարման մասին ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին կետի 21-րդ ենթակետը և հաշվի առնելով այն հանգամանքը, որ այդ բնակարանի կարգապահ վարձակալ են հանդիսանում Ֆելիքս Հրանտի Ղալթախյանը և Գոհար Շամիրի Բոզինյանը, որոնք ժամանակին չեն կարողացել սեփականաշնորհել բնակարանը. Իջևան համայնքի ավագանին որոշում է
1. Տալ հավանություն համայնքի ղեկավարի առաջարկությանը՝ Իջևան քաղաքի Բլբուլյան փողոցի թիվ 80 շենքի թիվ 12 բնակարանը, որը հանդիսանում է համայնքային սեփականություն, անհատույց օտարել Ֆելիքս Հրանտի Ղալթախյանին և Գոհար Շամիրի Բոզինյանին: |