Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 14-րդ հոդվածի 6-րդ մասով. Համայնքի ավագանին որոշում է Հաստատել համայնքի ավագանու նիստի հետևյալ օրակարգը․
1.Իջևան համայնքի 2023 թվականի բյուջեի վարչական և ֆոնդային մասերում փոփոխություններ կատարելու մասին 2.Տավուշի մարզի Իջևան համայնքի վարչական տարածքում գտնվող հողամասերը ֆիզիկական անձանց սեփականություն ճանաչելու մասին 3․Տավուշի մարզի Իջևան համայնքի վարչական տարածքում գտնվող հողամասերը համայնքային սեփականություն ճանաչելու մասին 4․Տավուշի մարզ, Իջևան համայնքի վարչական սահմաններում գտնվող պետական սեփականություն հանդիսացող հողամասի տրամադրմանը համաձայնություն տալու մասին 5․Տավուշի մարզի Իջևան համայնքի վարչական սահմաններում գտնվող, քաղաքաշինական և այլ նպատակներով հողամասեր հատկացնելու, ինքնակամ շինությունների և ինքնակամ օգտագործվող հողամասերի իրավական կարգավիճակը որոշելու մասին 6․Իջևան համայնքի Ենոքավան բնակավայրում նոր նրբանցքների համար հայտ ներկայացնելու և անվանակոչելու մասին 7․Տավուշի մարզի, Իջևան համայնք, Գանձաքար բնակավայրի վարչական սահմաններում ընդգրկված 0․01192 հա մակերեսով հողամասի նպատակային նշանակության փոփոխությանը հավանություն տալու մասին 8․«Գանձաքար ջուր» համայնքային ոչ առևտրային կազմակերպության հաստիքացուցակում փոփոխություն կատարելու մասին
|