Այսօր: Ուրբաթ, 3 Մայիսի 2024թ.
Իջևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 57
ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



28 սեպտեմբերի 2022 թ.

ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԽԱՇԹԱՌԱԿ ԳՅՈՒՂԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ 0,547741ՀԱ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՀՈՂԱՄԱՍԻ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

          Համայնքի ղեկավարին են դիմել քաղաքացի  Սերյոժա Հրաչիկի Մովսեսյանը,  որ համաձայն առուվաճառքի պակմանագրի 24.07.2020թ. և համայնքի ղեկավարի 10.12.2021թ. թիվ 81-Ա որոշման, Տավուշի մարզի Խաշթառակ գյուղի վարչական  սահմաններում, սեփականության իրավունքով ձեռք են բերել գյուղատնտեսական նպատակային այլ հողատեսք գործառնական նշանակության հողամաս, որի զբաղեցրած հողամասի օրինական մակերեսը կազմում է 0,547741հա: Այն ընդգրկված է 11-035-0201-0064; 11-035-0201-0066 ծածկագրով գյուղատնտեսական նպատակային այլ հողատեսք գործառնական նշանակության տարածքների մեջ, ուստի առաջացել է   հողամասի գործառնական նշանակությունը փոխելու անհրաժեշտություն:

 Հաշվի առնելով վերոնշյալը և ղեկավարվելով ՀՀ  ,,Հողային օրենսգրքի,, թիվ 97 և թիվ 43 հոդվածի, 3-րդ կետի, ՀՀ կառավարության 29.12.2011թ. թիվ 1920-Ն որոշման  պահանջներով.

 

                                                                                      ՈՐՈՇՈՒՄ  ԵՄ

  1. Տավուշի մարզի Իջևան համայնքի Խաշթառակ գյուղի վարչական  սահմաններում գտնվող, սեփականության իրավունքով քաղաքացի Սերյոժա Հրաչիկի Մովսեսյանին պատկանող, 0,547741հա մակերեսով հողամասը /ծածկագիր 11-035-0201-0064; 11-035-0201-0066/ դասել գյուղատնտեսական նպատակային նշանակության, բազմամյա տնկարկ /հնդավոր պտղատու այգի/  գործառնական նշանակության հողերի շարքին:

 2.Դիմել ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի սպասարկման գրասենյակ, Տավուշի մարզի Իջևան համայնքի Խաշթառակ գյուղի վարչական  սահմաններում գտնվող, սեփականության իրավունքով քաղաքացի Սերյոժա Հրաչիկի Մովսեսյանին պատկանող, 0,547741հա մակերեսով հողամասի /ծածկագիր 11-035-0201-0064; 11-035-0201-0066/ նկատմամբ քաղաքացու  իրավունքները գրանցելու   նպատակով:                           

3.Սույն որոշումը ենթակա է պետական գրանցման:

 

 

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐԹՈՒՐ ՃԱՂԱՐՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Սուսաննա Չաբուխյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Իջևան, Երևանյան 6
060800094
ijevanmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53000514@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԻՋԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner