Համայնքի ղեկավարը ներկայացրեց, որ համայնքապետարան է դիմել քաղաքացի՝ Անդրանիկ Մեհրաբյանը, որ Տավուշի մարզ Իջևան համայնք, Իջևան քաղաքի վարչական սահմաններում /Երևանյան փողոց/ գտնվող, վարձակալության իրավունքով /հողամասը վարձակալության հանձնելու մասին՝ 18.11.2005թ. թիվ 2390 պայմանագիր/ ձեռք է բերել 0,0524հա մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության հողամաս, 25/քսանհինգ/ տարի ժամկետով և դիմել է հողամասի գնման նախապատվության իրավունքից օգտվելու նպատակով պայմանագրում փոփոխություն կատարելու խնդրանքով Սույնով խնդրվում է տալ համաձայնություն, Տավուշի մարզ Իջևան համայնք, Իջևան քաղաքի վարչական սահմաններում /Երևանյան փողոց/ գտնվող, վարձակալության իրավունքով քաղաքացի՝ Անդրանիկ Մեհրաբյանին պատկանող 0,0524հա մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության հողամասի նկատմաբ 18.11.2005թ. թիվ 2390 պայմանագրում, հիմք ընդունելով ՀՀ ,,Հողային օրենսգրքի,, 48-րդ հոդվածի 3-րդ կետի, այն է՝ վարձակալը վարձակալության պայմանագիրը նախկին կամ այլ հավասար պայմաններով կրկին կնքելիս կամ տվյալ հողամասն օտարելու դեպքում ձեռք բերելիս նախապատվության իրավունք ունի դրույթը՝ պայմանագրի կողմերի իրավունքներն ու պարտականությունները բաժնում լրացուցիչ համաձայնությամբ փոփոխություն կատարելու, այն է՝ 1.4.1 կետ- վարձատուն հողամասն օտարելու դեպքում ձեռք բերելիս նախապատվության իրավունք ունի, իսկ պայմանագրից բխող մնացած պայմանները անփոփոխ թողնելու համայնքի ղեկավարի առաջարկությանը:
Հիմք ընդունելով վերոգրյալը և ղեկավարվելով ՀՀ ,,Տեղական ինքնակառավարման մարմինների մասին,, օրենքի 18-րդ հոդվածի թիվ 29 և թիվ 31 կետերի պահանջներով.՝ Համայնքի ավագանին որոշում է.
1. Տալ համաձայնություն՝ Տավուշի մարզ Իջևան համայնք, Իջևան քաղաքի վարչական սահմաններում /Երևանյան փողոց/ գտնվող, վարձակալության իրավունքով քաղաքացի՝ Անդրանիկ Մեհրաբյանին պատկանող 0,0524հա մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության հողամասի նկատմաբ 18.11.2005թ. թիվ 2390 պայմանագրում, հիմք ընդունելով ՀՀ ,,Հողային օրենսգրքի,, 48-րդ հոդվածի 3-րդ կետի, այն է՝ վարձակալը վարձակալության պայմանագիրը նախկին կամ այլ հավասար պայմաններով կրկին կնքելիս կամ տվյալ հողամասն օտարելու դեպքում ձեռք բերելիս նախապատվության իրավունք ունի դրույթը՝ պայմանագրի կողմերի իրավունքներն ու պարտականությունները բաժնում լրացուցիչ համաձայնությամբ փոփոխություն կատարելու, այն է՝ 1.4.1 կետ- վարձատուն հողամասն օտարելու դեպքում ձեռք բերելիս նախապատվության իրավունք ունի, իսկ պայմանագրից բխող մնացած պայմանները անփոփոխ թողնելու համայնքի ղեկավարի առաջարկությանը: |