Համայնքի ղեկավարը ներկայացրեց, որ Տավուշի մարզ, Իջևան համայնք, Կիրանց բնակավայրի վարչական սահմաններում գտնվող քաղաքացիներ Աննա Սուրենի Անտոնյանը և Անժելա Սուրենի Անտոնյանը Մկրտումյանի կողմից 2001թ. կառուցվել է բնակելի տուն, որի զբաղեցրած 0.03591հա մակերեսով հողամասը, ըստ ՀՀ կառավարության 23.02.2006թ. թիվ 334-Ն որոշման, ընդգրկված է 11-039-0001-0005 ծածկագրով համայնքային սեփականություն հանդիսացող էներգետիկայի, տրանսպորտի, կապի և կոմունալ ենթակառուցվածքների նպատակային նշանակության տարածքների մեջ, որի վրա առկա է 48.27քմ մակերեսով ինքնակամ շինություն / բնակելի տան 20.02քմ ներքին մակերեսով, բնակելի տան՝ 28.25քմ ներքին մակերեսով /, ուստի կառույցի իրավական կարգավիճակը որոշելու նպատակով անհրաժեշտություն է առաջացել փոխել 0.03591հա մակերեսով հողամասի նպատակային նշանակությունը էներգետիկայի, տրանսպորտի, կապի և կոմունալ ենթակառուցվածքների հողատեսքից՝ բնակավայրերի նպատակային, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողատեսքի: Ղեկավարվելով ,,Իրավական ակտերի մասին,, ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի 1-ին կետով, ՀՀ ,,Տեղական ինքնակառավարման մարմինների մասին,, օրենքի 18-րդ հոդվածի թիվ 29 և թիվ 31 կետերի պահանջներով.՝ Համայնքի ավագանին որոշում է.
1. Տալ հավանություն՝ Տավուշի մարզ, Իջևան համայնք, Կիրանց բնակավայրի վարչական սահմաններում գտնվող, քաղաքացիներ Աննա Սուրենի Անտոնյանը և Անժելա Սուրենի Անտոնյանը Մկրտումյանի կողմից 2001թ. կառուցված բնակելի տան զբաղեցրած 0.03591հա մակերեսով հողամասի նպատակային նշանակությունը էներգետիկայի, տրանսպորտի, կապի և կոմունալ ենթակառուցվածքների հողատեսքից՝ բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողատեսքի փոխելու համաձայնություն ստանալու նպատակով լիազոր մարմին ներկայացնելու համայնքի ղեկավարի առաջարկությանը: |