Այսօր: Երեքշաբթի, 15 Հոկտեմբերի 2024թ.
Իջևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 126
ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 125
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԱՐԱՐԱՏ ՊԱՐՈՆՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Իջևան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2023 թվականի N_
ՄԱԿ-Ի ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ ,,ԿԱՆԱՅՔ, ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ,, ԹԻՎ 1325 ԲԱՆԱՁԵՎԻ ԴՐՈՒՅԹՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ 2022-2024 ԹԹ․ ՏԵՂԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ԵՎ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԻ ՄԱՍԻՆ

 Հայաստանի Հանրապետությունը մշակել է Միավորված ազգերի կազմակերպության Անվտանգության խորհրդի «Կանայք, խաղաղություն և անվտանգություն» թիվ 1325 բանաձևի իրականացման վերաբերյալ գործողությունների ազգային երկրորդ ծրագիրը։
Ծրագիրը ներկայացնում է ճգնաժամային իրավիճակում հայտնված կանանց և աղջիկների խնդիրները՝ անդրադառնալով դրանց անվտանգության բաղադրիչներին։ Առանձին մատնանշում են բռնի տեղահանված կանանց խնդիրները։ Ծրագիրը կարևորում է կանանց մասնակցությունը պաշտպանության համակարգում, ընդգծում է տեղական ինքնակառավարման մարմինների ներգրավման անհրաժեշտությունը՝ տեղերում ապահովելու համար ծրագրի դրույթների արդյունավետ իրականացումը։
2023թ․-ին Արմավիրի Զարգացման կենտրոնի կողմից, ներառական մասնակցության սկզբունքով,  մշակվեց ՄԻԱՎՈՐՎԱԾ ԱԶԳԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ «ԿԱՆԱՅՔ, ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ» N 1325 ԲԱՆԱՁԵՎԻ ԴՐՈՒՅԹՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ 2023-2024 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՏԵՂԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ԵՎ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԸ, որը համապատասխանում է ՀՀ կողմից մշակված ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 1325 բանաձևի իրականացման վերաբերյալ գործողությունների ազգային երկրորդ ծրագրի ռազմավարական ուղղություններին և առաջարկում է տեղայնացված նպատակներ ու գործողություններ՝ հիմնված Իջևան համայնքի և տեղական կանանց հատուկ կարիքների և առաջնահերթությունների վրա։
Այն ընդգրկում է 2 տարվա ժամանակահատված։
Հաշվի առնելով վերոհիշյալը․

Համայնքի ավագանին որոշում է․

1․Տալ հավանություն Միացյալ ազգերի կազմակերպության Անվտանգության խորհրդի «Կանայք, խաղաղություն և անվտանգություն» թիվ 1325 բանաձևի դրույթների իրականացման 2022-2024 թթ․ տեղական գործողությունների ծրագրին և արդյունավետ աշխատանք տանել Իջևան համայնքում ծրագրով նախատեսված խնդիրների իրականացման, պաշտպանության համակարգում կանանց ներգրավվածությունն ապահովելու համար։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԱՐԹՈՒՐ ՃԱՂԱՐՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՐԱՐԱՏ ՊԱՐՈՆՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Իջևան, Երևանյան 6
060800094
ijevanmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53000514@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԻՋԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner