ՀՀ կառավարության 29.12.2011թ. թիվ 1920-Ն որոշման 13-րդ և 54-րդ կետերի պահանջներով, ՀՀ վարչապետի 2009թ. դեկտեմբերի 22-ի թիվ 1064-Ա որոշմամբ ստեղծված ՀՀ համայնքների քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի կողմից 26.09.2023թ. տրվել է ՀՀ Տավուշի մարզ Իջևան համայնք, ք․ Իջևան, Երևանյան փողոց, 4-րդ նրբ․ թիվ52/6 11-001-0211-0144 ծածկագրով, 0.01հա մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման հողատեսքից՝ էներգետիկայի, տրանսպորտի, կոմունալ ենթակառուցվածքների ՝կապի հողերի շարքին դասելու ՀՀ Տավուշի մարզի Իջևան համայնքի Իջևան քաղաքը ներառող միկրոռեգիոնալ մակարդակի Տավուշ-6 համակցված տարածական պլանավորման փաստաթղթերի փոփոխության վերաբերյալ թիվ 2/փ 312 դրական եզրակացությունը:
Հիմք ընդունելով վերոգրյալը և ղեկավարվելով ՀՀ ,,Տեղական ինքնակառավարման մարմինների մասին,, օրենքի 18-րդ հոդվածի թիվ 29 և թիվ 31 կետերի պահանջներով. Համայնքի ավագանին որոշում է.
1. Տալ հավանություն՝ ՀՀ Տավուշի մարզ Իջևան համայնք, ք․ Իջևան, Երևանյան փողոց, 4-րդ նրբ․ թիվ52/6 11-001-0211-0144 ծածկագրով, 0.01հա մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման հողատեսքից՝ էներգետիկայի, տրանսպորտի, կոմունալ ենթակառուցվածքների՝ կապի հողերի կազմ փոխելու համայնքի ղեկավարի առաջարկությանը: |