Իջևան համայնքի վարչական սահմաններում գտնվող հողամասերը, կադաստրային քարտեզում արտացոլված է, որպես համայնքային սեփականության հողամաս, սակայն հանդիսանում է ֆիզիկական անձանց պատկանող հողամաս:
Ղեկավարվելով ՀՀ ,,Հողային օրենսգրքի,, 3-րդ հոդվածի 3-րդ կետի դրույթներով. Համայնքի ավագանին որոշում է.
1.Տալ հավանություն՝ Իջևան համայնքի ք, Իջևան, Բլբուլյան փողոց թիվ112/6 հասցեում գտնվող 400․0 քմ մակերեսով /ծածկագիր 11-001-0144-0001/ հողամասի նկատմամբ Գագիկ Աշոտի Մելիքսեթյանի, Եսթեր Ֆիոդրի Ղազարյանի, Էմմա Գագիկի Մելիքսեթյանի սեփականության իրավունքը գրանցելուն:
2.Տալ հավանություն՝ Իջևան համայնքի գ․ Գետահովիտ 4-րդ փողոց, 5-րդ նրբ․ թիվ17 հասցեում գտնվող 1142․3 քմ մակերեսով /ծածկագիր 11-022-0074-0003/ հողամասի նկատմամբ Արա Անդրիասի Ադամյանի սեփականության իրավունքը գրանցելուն: |