Համայնքի ղեկավարը նշում է, որ Իջևան համայնքի Բերքաբեր բնակավայրի վարչական ղեկավարն առաջարկություն է ներկայացրել նախկին ջրագծի չշահագործվող խողովակաշարն ապամոնտաժել և պիտանի հատվածներն օգտագործել որպես լուսավորության ցանցի հենասյուներ, իսկ նախկին պոմպակայանի ջրահեռացման խողովակն օգտագործել ջրագծի բաժանարարներ պատրաստելու համար: Ղեկավարվելով ՀՀ «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի, 1-ին մասի 21-րդ կետով. Համայնքի ավագանին որոշում է
Տալ համաձայնություն`
1. Բերքաբեր բնակավայրի նախկին ջրագծի 1 կմ երկարությամբ 100 մմ տրամագծով խողովակաշարի պիտանի հատվածներն օգտագործել որպես լուսավորության ցանցի հենասյուներ:
2. Նախկին պոմպակայանի ջրահեռացման 35 մ երկարությամբ 600 մմ տրամագծով խողովակն օգտագործել ջրագծի բաժանարարներ պատրաստելու համար: |