Համայնքի ավագանին նշում է, որ համաձայն ,,Տեղական ինքնակառավարման մասին”ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 26-րդ կետի և առաջնորդվելով քաղաքապետարանի կանոնադրությամբ համայնքի ղեկավարը ավագանու հավանությանն է ներկայացնում քաղաքապետարանի, ենթակա բյուջետային հիմնարկների ու ոչ առևտրային կազմակերպությունների հաստիքացուցակները և պաշտոնային դրույքաչափերը: Հաշվի առնելով քննարկման արդյունքները Իջևան համայնքի ավագանին որոշում է.
1.Տալ հավանություն քաղաքապետի առաջարկությանը հաստատել Իջևանի քաղաքապետարանի, ենթակա բյուջետային հիմնարկների ու ոչ առևտրային կազմակերպությունների հաստիքացուցակները, թվաքանակը ու պաշտոնային դրույքաչափերը /կցվում են հավելված 1 և 2/: |