Այսօր: Շաբաթ, 18 Մայիսի 2024թ.
Իջևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 10
ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 59
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԱՐԹՈՒՐ ԱՅԴԻՆՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Իջևան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2018 թվականի N_
8.ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԻՋԵՎԱՆ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ /ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ/ ԳԼԽԱՎՈՐ ՀԱՏԱԿԱԳԾԻ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Իջևան  համայնքի  ղեկավարին  է  դիմել  Աննա  Մանթաշյանը՝  Իջևան  քաղաքի  Ա.  Մելիքբեկյան  փողոցի  4/17  հասցեի  բնակավայրերի  նպատակային  նշանակության  0.00916 հա  մակերեսով  հողամասի  գործառնական  նշանակությունը  ընդհանուր  օգտագործման  հողերից  հասարակական  կառուցապատման  փոխելու  խնդրանքով:  Նշված  համայնքային  սեփականություն  հանդիսացող  հողամասը  համարվում  է  11-001-0127-0001-01  ծածկագրով  հողամասից  առանձնացված  միավոր և   ՀՀ  կառավարության  06.10.2005թ  թիվ  2417-Ն  որոշմամբ  փոխանցվել  է  Իջևան  համայնքին  է  փոխանցվել  որպես  բնակավայրերի  հասարակական  կառուցապատման  հողամաս, ՀՀ  կառավարության   2006թ  նոյեմբերի  30-ի  թիվ 1720-Ն  որոշմամբ  հաստատված  Իջևան  քաղաքի  գլխավոր  հատակագծում  նույնպես  հողամասը  նշված  է  նույն  նպատակային  և  գործառնական  նշանակության  հողամաս:  Սակայն  Իջևան  համայնքի  ղեկավարի  11.10.2017թ  թիվ  557  որոշմամբ  Իջևան  քաղաքի  Ա.  Մելիքբեկյան  փողոցի  թիվ  4/17  հասցեի  0.00916 հա  մակերեսով  հողամասի  գործառնական  նշանակությունը  հասարակական  կառուցապատումից  կազմից  փոփոխվել  է  որպես  ընդհանուր  օգտագործման  հողեր,  և  ստացել  իրավունքի  պետական  գրանցում: 

        Հաշվի  առնելով  վերոգրյալը  ու  կառուցապատողի  դիմումը  և  համայնքի  ղեկավարի  առաջարկությունը՝  ղեկավարվելով  <<Տեղական  ինքնակառավարման  մասին>>  ՀՀ  օրենքի  16-րդ  հոդվածի  27-րդ  մասի,  <<Քաղաքաշինության  մասին>>  ՀՀ  օրենքի    հոդվածի,  ՀՀ  2011թ  դեկտեմբերի  29-ի  N 1920-Ն  որոշման  26-րդ  կետի  2-րդ  և  3-րդ  ենթակետերի  պահանջներով,  ՀՀ  վարչապետի  2009թ  դեկտեմբերի  22-ի  N 1064-Ն  որոշմամբ  ստեղծված  միջգերատեսչական  հանձնաժողովի  նիստի  քննարկմանը  ներկայացնելու  նպատակով,  համայնքի  ավագանին.

Իջևան համայնքի ավագանին որոշում է. 

        1. Տալ  համաձայնություն  ՀՀ  Տավուշի  մարզի  Իջևան  քաղաքային  համայնքի  /բնակավայրերի/  գլխավոր  հատակագծի  փոփոխության  նախագծին  /գլխավոր  հատակագիծ/`

        Իջևան  համայնքի  սեփականություն  հանդիսացող  Իջևան  քաղաքի  Ա.  Մելիքբեկյան  փողոցի  թիվ  4/17  հասցեի  բնակավայրերի  նպատակային  նշանակության  0.00916 հա  մակերեսով  հողամասի  գործառնական  նշանակությունը  ընդհանուր  օգտագործման  հողերից  կազմից  հանելու  և  հասարակական  կառուցապատման  գործառնական  նշանակության  հողամասերի  կազմի  մեջ  փոխադրելուն:

 
Կողմ (8)Դեմ (0)Ձեռնպահ (0)Չի քվեարկել (0)

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ՎԱՐԴԱՆ ՂԱԼՈՒՄՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՐԹՈՒՐ ԱՅԴԻՆՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Իջևան, Երևանյան 6
060800094
ijevanmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53000514@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԻՋԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner