Համայնքի ղեկավարը ներկայացրեց, որ ՀՀ կառավարության 29.12.2011թ. թիվ 1920-Ն որոշման 13-րդ և 54-րդ կետերի պահանջներով, ՀՀ վարչապետի 2009թ. դեկտեմբերի 22-ի թիվ 1064-Ա որոշմամբ ստեղծված ՀՀ համայնքների քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի կողմից 13.12.2022թ. տրվել է ՀՀ Տավուշի մարզ Իջևան համայնք, Գետահովիտ բնակավայրի վարչական սահմաններում ընդգրկված 11-022-0045-0017 ծածկագրով և 0.006հա մակերեսով հողամասից 0.006հա մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման հողատեսքից՝ էներգետիկայի, տրանսպորտի, կոմունալ ենթակառուցվածքների ՝կապի հողերի շարքին դասելու ՀՀ Տավուշի մարզի Իջևան համայնքի Գետահովիտ բնակավայրը ներառող միկրոռեգիոնալ մակարդակի Տավուշ-6 համակցված տարածական պլանավորման փաստաթղթերի փոփոխության վերաբերյալ թիվ 2/փ 293 դրական եզրակացությունը: Սույնով խնդրվում է տալ հավանություն, Իջևան համայնք, Գետահովիտ բնակավայրի վարչական տարածքում ընդգրկված 11-022-0045-0017 ծածկագրով և 0.006հա մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության տարածքը բնակելի կառուցապատման հողատեսքից՝ էներգետիկայի, տրանսպորտի, կոմունալ ենթակառուցվածքների ՝կապի հողերի կազմ փոխելու համայնքի ղեկավարի առաջարկությանը:
Հիմք ընդունելով վերոգրյալը և ղեկավարվելով ՀՀ ,,Տեղական ինքնակառավարման մարմինների մասին,, օրենքի 18-րդ հոդվածի թիվ 29 և թիվ 31 կետերի պահանջներով. Համայնքի ավագանին որոշում է.
1. Տալ հավանություն՝ ՀՀ Տավուշի մարզ Իջևան համայնք, Գետահովիտ բնակավայրի վարչական տարածքում ընդգրկված 11-022-0045-0017 ծածկագրով և 0.006հա մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության տարածքը բնակելի կառուցապատման հողատեսքից՝ էներգետիկայի, տրանսպորտի, կոմունալ ենթակառուցվածքների ՝կապի հողերի կազմ փոխելու համայնքի ղեկավարի առաջարկությանը: |