Համայնքի ղեկավարին է դիմել քաղաքացի Սամանթա Յուրիի Միրզոյանը, գ. Աչաջուր, Հրապարակի փողոց թիվ4/15 հասցեում գտնվող և սեփականության իրավունքով գտնվող անշարժ գույքի սպասարկաման համար նախատեսված 103.5քմ մակերեսով հողամասի վերաբերյալ Աչաջուր համայնքի ավագանու 06.11.2013թ. թիվ 36-Ա /նիստ թիվ14/ որոշումն ուժը կորցրած ճանաչելու և նշված հողամասը ուղղակի վաճառքով գնելու համաձայնություն ստանալու խնդրանքով:
Ղեկավարվելով,,Տեղական ինքնակառավարման մասին,, ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, ՀՀ ,,Հողային օրենսգրքի,, 3-րդ հոդվածի 3-րդ կետով և <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> ՀՀ օրենքի 8-րդ գլխի, թիվ 36-րդ հոդվածի դրույթներով . Համայնքի ավագանին որոշում է.
1.Ուժը կորցրած ճանաչելուն Աչաջուր համայնքի ավագանու 06.11.2013թ. թիվ 36-Ա /նիստ թիվ14/ որոշումը:
2.Տալ համաձայնություն՝ գ. Աչաջուր, Հրապարակի փողոց թիվ 4/15 հասցեում գտնվող և սեփականության իրավունքով քաղաքացի Սամանթա Յուրիի Միրզոյանին պատկանող անշարժ գույքի սպասարկաման համար նախատեսված 103.5քմ մակերեսով հողամասն ուղղակի կարգով գնելուն: |