Համայնքի ղեկավարին են դիմել Աչաջուր բնակավայրում բնակվող` զոհված զինծառայող Շիրակ Արմենակի Գասպարյանի ընտանիքը, զոհված և հաշմանդամ դարձածազատամարտիկների, «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված անձանց, որոնք չեն օգտվել հողի սեփականաշնորհումից, նախկինում չեն ստացել (ձեռք բերել) տնամերձ կամ բնակելի տան շինարարության և դրա սպասարկման համար հողամաս, որպես տնամերձ կամ անհատական բնակելի տան կառուցման և սպասարկման համար, սեփականության իրավունքով անհատույց հողամաս տրամադրելու խնդրանքով:
Ղեկավարվելով ,,Տեղական ինքնակառավարման մասին ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին կետի 21-րդ ենթակետի, ՀՀ ,,Հողային օրենսգրքի,, 64 հոդվածի 1-ին կետի 4-րդ ենթակետի պահանջներով. Համայնքի ավագանին որոշում է․
Տալ համաձայնություն համայնքի ղեկավարի առաջարկությանը՝ Տավուշի մարզ, Իջևան համայնք, Աչաջուր բնակավայրի 38-րդ փողոց թիվ 12/5 հասցեում գտնվող 408.0քմ հողամասը սեփականության իրավունքով անհատույց տրամադրել զոհված զինծառայող Շիրակ Արմենակի Գասպարյանի երեք շնչից բաղկացած ընտանիքին՝ Արմենակ Էդիկի Գասպարյանին, Անահիտ կամոյի Վարդապետյանին, Շահանե Արմենակի Գասպարյանին: |