Համայնքի ղեկավարը ներկայացրեց, որ քաղաքացի Անահիտ Էդվարդի Գալստյանը սեփականության իրավունքով իրեն պատկանող, Տավուշի մարզի Իջևան համայնքի Գետահովիտ բնակավայրի վարչական սահմաններում գտնվող 0.07311հա մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության վարելահող գործառնական նշանակության հողամասում / վկայական թիվ 27122022-11-0043, ծածկագիր 11-022-0148-0011/ առկա է 725.52քմ մակերեսով ինքնակամ շինություններ, ուստի քաղաքացին դիմել է 0.07311հա մակերեսով հողամասի նպատակային նշանակությունը գյուղատնտեսական նպատակային նշանակության վարելահող գործառնական նշանակությունից՝ արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների նպատակային, գյուղատնտեսական արտադրական օբյեկտների գործառնական նշանակության փոփոխելու խնդրանքով /ինքնակամ շինություններն օրինականացնելու նպատակով/: Սույնով խնդրվում է տալ հավանություն, Տավուշի մարզի Իջևան համայնքի Գետահովիտ բնակավայրի վարչական սահմաններում գտնվող, սեփականության իրավունքով քաղաքացի Անահիտ Էդվարդի Գալստյանին պատանող 0.07311հա մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության վարելահող գործառնական նշանակության կազմից՝ արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների նպատակային, գյուղատնտեսական արտադրական օբյեկտների գործառնական նշանակության փոփոխելուն համաձայնություն ստանալու նպատակով լիազոր մարմին ներկայացնելու համայնքի ղեկավարի առաջարկությանը: Հիմք ընդունելով վերոգրյալը և ղեկավարվելով ՀՀ ,,Տեղական ինքնակառավարման մարմինների մասին,, օրենքի 18-րդ հոդվածի թիվ 29 և թիվ 31 կետերի պահանջներով.՝ Համայնքի ավագանին որոշում է.
1. Տալ հավանություն՝ Տավուշի մարզի Իջևան համայնքի Գետահովիտ բնակավայրի վարչական սահմաններում գտնվող, սեփականության իրավունքով քաղաքացի Անահիտ Էդվարդի Գալստյանին պատանող 0.07311հա մակերեսով և 11-022-0148-0011 ծածկագրով / վկայական թիվ 27122022-11-0043/ գյուղատնտեսական նպատակային նշանակության վարելահող գործառնական նշանակության կազմից՝ արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների նպատակային, գյուղատնտեսական արտադրական օբյեկտների գործառնական նշանակության փոփոխելուն / ինքնակամ շինություններն օրինականացնելու նպատակով/ համաձայնություն ստանալու նպատակով լիազոր մարմին ներկայացնելու համայնքի ղեկավարի առաջարկությանը: |