Այսօր: Ուրբաթ, 26 Ապրիլի 2024թ.
Իջևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 110
ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 73Ն
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԱՐԱՐԱՏ ՊԱՐՈՆՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Իջևան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2019 թվականի N_
ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ 2020Թ ՀԱՄԱՅՆՔԻ ԿՈՂՄԻՑ ՄԱՏՈՒՑՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԻՄԱՑ ԳԱՆՁՎՈՂ ՎՃԱՐՆԵՐԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով ,,Տեղական ինքնակառավարման մասին” ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 19-րդ կետի, 38-րդ հոդվածի և 88-րդ հոդվածի պահանջներով.

Իջևան համայնքի ավագանին որոշում է

Հաստատել համայնքի կողմից մատուցվող ծառայությունների դիմաց գանձվող վճարների դրույքաչափերը:

ՄԱՏՈՒՑՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԻՄԱՑ ԳԱՆՁՎՈՂ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ

1. Բնակելի ֆոնդի բնակվարձ և սեփականաշնորհված բնակարանների սպասարկման վարձ 1 քմ ընդհանուր մակերեսի համար՝ ամսական ա/ չսեփականաշնորհված բնակելի ֆոնդ՝ 15 դրամ

բ/ սեփականաշնորհված բնակելի ֆոնդ՝ 10 դրամ:

2. Սեփականաշնորհված ոչ բնակելի տարածքների և այլ նպատակներով օգտագործվող բնակարանների ընդհանուր մակերեսի 1 քմ համար ամսական՝ 25 դրամ:

3. Բազմաբնակարան շենքերի համար պարտադիր իրականացման են ենթակա հետևյալ միջոցառումները և աշխատանքները՝

ա/ կենցաղային և կոշտ թափոնների հեռացում՝ առնվազն 3 օրը մեկ անգամ.

բ/ ընդհանուր օգտագործման տարածքների աղբամուղի ու աղբահավաք խցերի դեզինֆեկցիա /պայքար միջատների դեմ/ և դեռատիզացիայի /պայքար կրծողների դեմ/ իրականացում՝ առնվազն 3 ամիսը մեկ անգամ.

գ/ ընդհանուր օգտագործման և շենքի շինության սեփականատերերին սեփականության իրավունքով պատկանող տարածքների սանիտարական մաքրում՝ առնվազն 2 օրը մեկ անգամ

դ/ վերանորոգման աշխատանքների իրականացում, որոնց չիրականացումը կարող է կյանքին, առողջությանը, անձանց գույքին, շրջակա միջավայրին: Վերանորոգված աշխատանքների իրականացման ժամկետները որոշվում են շենքի ընդհանուր օգտագործման գույքի տեխնիկական վիճակի տեսողական զննման,անհրաժեշտության դեպքում՝ մասնագիտական կազմակերպությունների կողմից տրված եզրակացությունների հիման վրա: Ընդ որում, վթարային բնույթի այն վնասվածքներն ու անսարքությունները,որոնք կարող են ուղղակի վտանգ ներկայացնել, անհապաղ պետք է վերացվեն: Ուղղակի վտանգի փաստը պետք է հաստատվի տվյալ բնագավառում պետական լիազորված մարմնի կողմից.

ե/ բազմաբնակարան շենքերի տեխնիկական վիճակի ուսումնասիրությունները կատարվում են պարբերաբար, բայց ոչ ուշ, քան յուրաքանչյուր 10 տարին մեկ անգամ:

4. Բնակելի ֆոնդի շենքերի ոչ բնակելի տարածքների վարձավճարները սահմանել տարեկան 1 քմ ընդհանուր մակերեսի համար

ա/ առևտրական կազմակերպություններ՝                           1200 դրամ

բ/ հասարակական և արտադրական կազմակերպություններ՝  1200 դրամ

գ/ բյուջետային կազմակերպություններ՝ 840 դրամ

5. Աղբահանության ծառայությունների դիմաց գանձվող դրույքաչափերը

 1. կենցաղային աղբի տեղափոխման վճար սահմանել 

ա/ բնակչությունից մեկ շնչի հաշվով 100 դրամ

բ/ կազմակերպություններից աղբի տեղափոխման վճար սահմանել խմ-3000-դրամ

2.Ոչ բնակելի նպատակային նշանակության շենքերում /կամ/ շինություններում, այդ թվում հասարակական և արտադրական շենքերում և /կամ/ շինություններում աղբահանության վճար սահմանել ըստ շինության ընդհանուր մակերեսի հետևյալ դրույքաչափերով՝ 

1/ առևտրի /այդ թվում շուկաների/ հանրային սննդի և բնակչության այլ ծառայություններ իրականացնող շինությունների մասով.

ա/մթերային խանութներ -1քմ-100դրամ

բ/հանրային սննդի, շուկաների և բնակչությանը սպասարկող այլ ծառայություններ իրականացնող մնացած տիպի խանութների և շինությունների մասով՝ 1քմ-50դրամ

2/ հյուրանոցներ և հյուրանոցային տնտեսության ծառայություններ, ինչպես նաև այլ գործունեություն իրականացնող հասարակական շինություններ՝ 1քմ-30դրամ

3/արտադրական արդյունաբերական, գրասենյակային, կրթության, մշակութային, առողջապահական, սպորտային, գիտահետազոտական և նմանատիպ այլ հասարակական շինությունների համար 1քմ-15դրամ

3. Ոչ կենցաղային աղբի համար աղբահանության վճար սահմանե՝լ

1/ ըստ ծավալի 1խմ-3000դրամ

2/ ըստ զանգվածի 1տ-10000դրամ

6. ,,Իջևանի միջնակարգ երաժշտական դպրոց’’ ՀՈԱԿ և ,,Ավանդույթ’’ ՀՈԱԿ սովորողների ուսման վճար սահմանել ամսական

ա/ 1-7 դասարանների համար ներառյալ 5000դրամ Նույն ընտանիքի 2-րդ և ավելի երեխաների համար 2500-ական դրամ

բ/ 8-10 դասարանների համար ներառյալ 5000դրամ

գ/. Ծնողազուրկ և հաշմանդամ երեխաների ուսուցումը՝ անվճար

7. Մանկապարտեզ և նախակրթարան  հաճախող երեխաների սպասարկման վճար սահմանել ամսական 5000դրամ

8. Արվեստի դպրոց հաճախող սովորողների ուսման

ա/ պարարվեստի բաժնի վճարը սահմանել ամսական 5000դրամ

Նույն ընտանիքի 2-րդ և ավելի երեխաների համար 2500-ական դրամ

բ/ գեղարվեստի բաժնի վճարը` 3000 դրամ

գ/. Ծնողազուրկ և հաշմանդամ երեխաների ուսուցումը՝ անվճար

9. Կենցաղային աղբի տեղափոխման վճար սահմանել՝

ա/ բնակչությունից 1 շնչի հաշվով ամսական 100 դրամ

բ/ կազմակերպություններից աղբի տեղափոխման վճար սահմանել՝ 1 խմ համար 3000 դրամ

10. Մշակույթի տան դահլիճի վարձակալման վճար սահմանել 1 ժամվա համար 20000 դրամ


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ                       
ՀԱՅԿ ՂԱԼՈՒՄՅԱՆ


Նախագիծ կազմող ՀԱՅԿ ՂԱԼՈՒՄՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Իջևան, Երևանյան 6
060800094
ijevanmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53000514@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԻՋԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner