Այսօր: Շաբաթ, 18 Մայիսի 2024թ.
Իջևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 169
ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 28
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԱՐԹՈՒՐ ԱՅԴԻՆՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Իջևան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2019 թվականի N_
ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԳԱՆԻՆԻ ՓՈՂՈՑՈՒՄ ԶԲՈՍԱՅԳԻՆ ՎԵՐԱԿԱՌՈՒՑԵԼՈՒ ԵՎ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Իջևան քաղաքի Անկախության և Գանինի փողոցների խաչվող մասում գտնվող՝ երբեմնի որպես պուրակ ծառայող տարածքը տասնամյակներ շարունակ չշահագործվելով ըստ նպատակային նշանակության վեր է ածվել անբարեկարգ միջավայրի, կանաչապատ տարածքը ամբողջապես վերացել է եզրաքարերը և սալահատակը քայքայվել և առաջացրել են անանցանելի ջրափոսեր, որոնք անհարմարություն են առաջացրել հետիոտնի ազատ տեղաշարժին: Առկա վիճակը խաթարում է քաղաքի կենտրոնական հատվածի ճարտարապետական տեսքը և առաջացրել է հակասանիտարական վիճակ և անհրաժեշտություն է առաջացել, համայնքի միջոցներով նշված տարածքում պուրակ կառուցել: Նշված տարածքը ՀՀ կառավարության 06.10.2005թ. թիվ 2417-Ն և 30.11.2006թ. թիվ 1720-Ն որոշումների համաձայն հանդիսանում է 11-001-0124-0001-01 ծածկագրով բնակավայրերի ընդհանուր օգտագործման /բակ/ գործառնական նշանակության հող:

Ելնելով վերոգրյալից.

 

1.Տալ հավանություն՝ Գանինի փողոցում զբոսայգին վերակառուցելուն և դրա նպատակով 7953493 դրամ /նախահաշվային արժեք/ գումար հատկացնելուն:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ՎԱՐԴԱՆ ՂԱԼՈՒՄՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՐԹՈՒՐ ԱՅԴԻՆՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Իջևան, Երևանյան 6
060800094
ijevanmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53000514@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԻՋԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner