Համայնքի ղեկավարին է դիմել քաղաքացի Մարինե Կոլյայի Էվինյանը՝ ծնված 28.08.1962թ., որ Տավուշի մարզ, Իջևան համայնք, Խաշթառակ գյուղի վարչական սահմաններում ձեռք է բերած 0.126հա մակերեսով բնակավայրերի բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասին /ըստ կտակի ժառանգության իրավունքի ս/մ թիվ 1354, գրանցված 03.03.2007թ./ հասցեավորում տալու խնդրանքով / վկայական թիվ 522946, ծածկագիր 11-035-0019-0041/:
Հաշվի առնելով վերոնշյալը և ղեկավարվելով ՀՀ կառավարության 29.12.2005թ. թիվ 2387-Ն որոշման պահանջներով.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ.
1. Տավուշի մարզ, Իջևան համայնք, Խաշթառակ գյուղի վարչական սահմաններում գտնվող և քաղաքացի Մարինե Կոլյայի Էվինյանին պատկանող 0.126հա մակերեսով բնակավայրերի բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասին /վկայական թիվ 522946, ծածկագիր 11-035-0019-0041/տալ հետևյալ հասցեավորումը՝ Տավուշի մարզ, Իջևան համայնք, Խաշթառակ գյուղ, 17-րդ փողոց, թիվ 104 հողամաս: