Այսօր: Շաբաթ, 18 Մայիսի 2024թ.
Իջևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 5
ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 25
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԱՐԹՈՒՐ ԱՅԴԻՆՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Իջևան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2017 թվականի N_
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԻՋԵՎԱՆ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ /ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ/ ԳԼԽԱՎՈՐ ՀԱՏԱԿԱԳԾԻ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆԸ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Իջևան  համայնքի  ղեկավարին  է  դիմել  Ալբերտ  Գեորգիի  Դավթյանը  իրեն  պատկանող  Իջևան  քաղաքի  Բլբուլյան  փողոցի  5/15  հասցեի  <<հացի  փռան>>  սպասարկման  և  շահագործման  համար  տրամադրված  0.05 հա  մակերեսով  հողամասի  նպատակային  նշանակությունը  բնակավայրերի  հողերից  փոխադրելու  արդյունաբերական,  ընդերքօգտագործման  և  այլ  արտադրական  նպատակային  նշանակության,  իսկ  գործառնական  նշանակությունը  ընդհանուր  օգտագործման  հողերից  /բակ/՝  արդյունաբերական  օբյեկտների  հողերի  կազմ  փոխադրելու  նպատակով:  Հողամասերի  վրա  առկա  է    հացի  փուռ  և  ծածկ  /սեփականության  վկայագիր  տրված  26.12.1996թ/

       Հաշվի  առնելով  վերոգրյալն  ու  համայնքի  ղեկավարի  առաջարկությունը,  և  ղեկավարվելով  <<Տեղական  ինքնակառավարման  մասին>>  ՀՀ  օրենքի  16-րդ  հոդվածի  27-րդ  մասի,  <<Քաղաքաշինության  մասին>>  ՀՀ  օրենքի    հոդվածի,  ՀՀ  2011թ  դեկտեմբերի  29-ի  N 1920-Ն  որոշման  70-րդ  կետի  պահանջներով՝  ՀՀ  վարչապետի  2009թ  դեկտեմբերի  22-ի  N 1064-Ն  որոշմամբ  ստեղծված  միջգերատեսչական  հանձնաժողովի  նիստի  քննարկմանը  ներկայացնելու  նպատակով.

Իջևան  համայնքի  ավագանին  որոշում  է

        1. Տալ  հավանություն  ՀՀ  Տավուշի  մարզի  Իջևան  քաղաքային  համայնքի  /բնակավայրերի/  գլխավոր  հատակագծի  փոփոխության  նախագծին  /գլխավոր  հատակագիծ/.

       Իջևան  քաղաքի  Բլբուլյան  փողոցի  5/15  հասցեի  <<հացի  փռան>>  սպասարկման  և  շահագործման  համար  տրամադրված  0.05 հա  մակերեսով  հողամասը  բնակավայրերի  նպատակային  նշանակության  հողամասերի  կազմից  հանելու  և  ընդերքօգտագործման  և  այլ  արտադրական  նպատակային  նշանակության  հողերի  կազմի  մեջ  փոխադրելուն,  իսկ  գործառնական  նշանակությունը  ընդհանուր  օգտագործման  հողերից  /բակ/՝  արդյունաբերական  օբյեկտների  հողերի  կազմ  փոխադրելուն:

 
Կողմ (8)Դեմ (0)Ձեռնպահ (0)Չի քվեարկել (0)

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ՎԱՐԴԱՆ ՂԱԼՈՒՄՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՐԹՈՒՐ ԱՅԴԻՆՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Իջևան, Երևանյան 6
060800094
ijevanmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53000514@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԻՋԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner