Այսօր: Շաբաթ, 20 Ապրիլի 2024թ.
Իջևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 104
ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 79
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԱՐԹՈՒՐ ԱՅԴԻՆՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Իջևան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2022 թվականի N_
ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶ, ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ, ԻՋԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԵՎ ԵՆՈՔԱՎԱՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԲՆԱԿԵԼԻ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ՀՈՂԱՄԱՍԸ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համայնքի ղեկավարը նշում է, որ Տավուշի մարզի Իջևան համայնքի Իջևան քաղաքի Նալբանդյան փողոցում գտնվող 85.0քմ մակերեսով /ծածկագիր 11-001-0181-0107/, Իջևան քաղաքի Երևանյան փողոցում գտնվող 53.5քմ մակերեսով /ծածկագիր 11-001-0094-0017/ և Ենոքավան բնակավայրի վարչական սահմաններում  գտնվող 332.6քմ մակերեսով /ծածկագիր 11-028-0004-0032/ հողամասերը կադաստրային քարտեզում արտացոլված են, որպես ֆիզիկական անձին պատկանող բնակելի կառուցապատման հողամաս, սակայն որևէ անձի անվամբ հաշվառված չեն և դրանց նկատմամբ սեփականության կամ օգտագործման իրավունք գրանցված չէ:

Ղեկավարվելով ՀՀ ,,Հողային օրենսգրքի,, 3-րդ հոդվածի 3-րդ կետի դրույթներով

Համայնքի ավագանին որոշում է

1.Տալ հավանություն համայնքի ղեկավարի առաջարկությանը՝ Տավուշի մարզի Իջևան համայնքի Իջևան քաղաքի Նալբանդյան փողոցում գտնվող 85.0քմ մակերեսով /ծածկագիր 11-001-0181-0107/, Իջևան քաղաքի Երևանյան փողոցում գտնվող 53.5քմ մակերեսով /ծածկագիր 11-001-0094-0017/ և Ենոքավան բնակավայրի վարչական սահմաններում  գտնվող 332.6քմ մակերեսով /ծածկագիր 11-028-0004-0032/ հողամասերի նկատմամբ Իջևան համայնքի սեփականության իրավունքը գրանցելուն:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԱՐԹՈՒՐ ՃԱՂԱՐՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՐԹՈՒՐ ԱՅԴԻՆՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Իջևան, Երևանյան 6
060800094
ijevanmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53000514@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԻՋԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner