Համայնքի ղեկավարին է դիմել Սուրեն Սարիբեկի Սարդարյանի ներկայացուցիչը՝ փաստաբան Տաթևիկ Զախարյանը և հայտնել, որ Տավուշի մարզ, Իջևան համայնք, Իջևան քաղաքի Ս.Օհանյան փողոց 78 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով համայնքին պատկանող 0.08հա մակերեսով հողամասը, ըստ Իջևան քաղաքը ներառող գլխավոր հատակագծի, հանդիսանում է արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նպատակային նշանակության գյուղատնտեսական արտադրական օբյեկտների գործառնական նշանակության հողամաս: Անհրաժեշտություն է առաջացել 0.08հա մակերեսով հողամասի նպատակային նշանակությունը արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նպատակային նշանակության գյուղատնտեսական արտադրական օբյեկտների գործառնական նշանակությունից՝ բնակավայրերի նպատակային, հասարակական կառուցապատման գործառնական նշանակության փոփոխելուն համաձայնություն ստանալու նպատակով լիազոր մարմին ներկայացնելու համայնքի ղեկավարի առաջարկությանը:
Հիմք ընդունելով վերոգրյալը և ղեկավարվելով ՀՀ ,,Տեղական ինքնակառավարման մարմինների մասին,, օրենքի 18-րդ հոդվածի թիվ 29 և թիվ 31 կետերի պահանջներով. Համայնքի ավագանին որոշում է.
Տալ հավանություն՝ Տավուշի մարզի Իջևան համայնք Իջևան քաղաքի Ս.Օհանյան փողոց 78 հասցեում գտնվող, Իջևան համայնքի սեփականություն հանդիսացող 0.08հա մակերեսով հողամասը արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նպատակային նշանակության գյուղատնտեսական արտադրական օբյեկտների գործառնական նշանակության կազմից՝ բնակավայրերի նպատակային, հասարակական կառուցապատման գործառնական նշանակության փոփոխելուն համաձայնություն ստանալու նպատակով լիազոր մարմին ներկայացնելու համայնքի ղեկավարի առաջարկությանը: |