2022թ․ հուլիսի 22-ին Էդուարդ Սամվելի Բոյախչյանցի կողմից Իջևան համայնքի «Գիլի հանք» կոչվող տարածքից կատարվել է 10 հատ 250մմ տրամագծով ցինկե խողովակների գողության փորձ։ Գողոն հանդիսացող խողովակները ճանաչվել են իրեղեն ապացույց և գտնվում են իրավապահ մարմինների պահպանության ներքո հետագայում համայնքին վերադարձնելու նպատակով։ Էդուարդ Սամվելի Բոյախչյանցը խնդրել է համայնքի ղեկավարին կնքել հաշտության համաձայնություն՝ քրեական պատասխանատվության չենթարկվելու համար։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Էդուարդ Բոյախչյանցը առաջին անգամ է հանցանք կատարել, նրա հանցանքը միջին ծանրության է, բնակվում է համայնքի սահմանամերձ գոտում և զղջում է կատարած արարքի համար, ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 25-րդ, 25․1-րդ, 26-րդ և 12-րդ հոդվածի 3-րդ կետով․ Համայնքի ավագանին որոշում է․
Տալ համաձայնություն՝ համայնքի ղեկավարի կողմից Էդուարդ Բոյախչյանցի հետ հաշտության համաձայնություն կնքելուն՝ համայնքի սեփականությանը հասցրած վնասի կապակցությամբ բողոք չունենալու մասին։
|