Համայնքի ղեկավարը նշում է, որ Իջևան համայնքի Իջևան քաղաքի Ղարագյոզան փողոցում գտնվող 62.7քմ մակերեսով /ծածկագիր 11-001-0081-0038/ հողամասը և Սպանդարյան փողոցում գտնվող 909.5քմ մակերեսով /ծածկագիր 11-001-0154-0075/ հողամասը, կադաստրային քարտեզում արտացոլված է, որպես ֆիզիկական անձանց պատկանող բնակելի կառուցապատման հողամաս, սակայն որևէ անձի անվամբ հաշվառված չէ և դրա նկատմամբ սեփականության կամ օգտագործման իրավունք գրանցված չէ:
Ղեկավարվելով ՀՀ ,,Հողային օրենսգրքի,, 3-րդ հոդվածի 3-րդ կետի դրույթներով. Համայնքի ավագանին որոշում է.
1.Տալ հավանություն համայնքի ղեկավարի առաջարկությանը՝ Իջևան համայնքի Իջևան քաղաքի Ղարագյոզան փողոցում գտնվող 62.7քմ մակերեսով /ծածկագիր 11-001-0081-0038/ հողամասի նկատմամբ Իջևան համայնքի սեփականության իրավունքը գրանցելուն:
2.Տալ հավանություն համայնքի ղեկավարի առաջարկությանը՝ Իջևան համայնքի Իջևան քաղաքի Սպանդարյան փողոցում գտնվող 909.5քմ մակերեսով /ծածկագիր 11-001-0154-0075/ հողամասի նկատմամբ Իջևան համայնքի սեփականության իրավունքը գրանցելուն: |