Այսօր: Հինգշաբթի, 10 Հոկտեմբերի 2024թ.
Իջևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 171
ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 97
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԱՐԱՐԱՏ ՊԱՐՈՆՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Իջևան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2023 թվականի N_
,,ԽԱՇԹԱՌԱԿԻ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶԻ ՀԻՄՆԱՆՈՐՈԳՈՒՄ,, ԾՐԱԳՐԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԿՈՂՄԻՑ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՆԵՐԴՐՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Տարածքային Զարգացման Հիմնադրամի (ՀՏԶՀ) կողմից իրականացվող «Սոցիալական ներդրումների և տեղական զարգացման» ԼՖ ծրագրով նախատեսված «Խաշթառակի մանկապարտեզի հիմնանորոգման» համար անհրաժեշտ նախահաշվարկային գումարը կազմում է 248 240 435/ երկու հարյուր քառասունութ միլիոն երկու հարյուր քառասուն հազար չորս հարյուր երեսունհինգ/ ՀՀ դրամ։ Համայնքի ներդրումը կազմել է 4% (9 929 617/ ինը միլիոն ինը հարյուր քսանինը հազար վեց հարյուր տասնյոթ/ՀՀ դրամ)։ Համայնքի կողմից կատարվել է ներդրում 5 481 815/ հինգ միլիոն չորս հարյուր ութսունմեկ հազար ութ հարյուր տասնհինգ/ ՀՀ դրամ, պահանջվում է կատարել ևս 4 447 802/ չորս միլիոն չորս հարյուր քառասունյոթ հազար ութ հարյուր երկու/ ՀՀ դրամ ներդրում։
Հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունը, ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով․

Համայնքի ավագանին որոշում է․

1․Տալ համաձայնություն համայնքի ղեկավարի առաջարկությանը՝ «Խաշթառակի մանկապարտեզի հիմնանորոգում» ծրագրի իրականացման համար Իջևան համայնքի 2023թ․-ի բյուջեից հատկացնել 4 447 802/ չորս միլիոն չորս հարյուր քառասունյոթ հազար ութ հարյուր երկու/ ՀՀ դրամ։ 
2․Վերականգնված ենթակառուցվածքը չօտարել, չսեփականաշնորհել կամ չօգտագործել այլ նպատակներով ծրագրի ավարտից հետո 15 տարվա ընթացքում:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԱՐԹՈՒՐ ՃԱՂԱՐՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՐԱՐԱՏ ՊԱՐՈՆՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Իջևան, Երևանյան 6
060800094
ijevanmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53000514@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԻՋԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner