Համայնքի ավագանին նշում է, որ Իջևան քաղաքի Բլբուլյան փողոցի թիվ 3 շենքի թիվ 32 բնակարանը հանդիսանում է համայնքային սեփականություն:
Հիմք ընդունելով ,,Տեղական ինքնակառավարման մասին ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 20-րդ կետը և հաշվի առնելով այն հանգամանքը, որ այդ բնակարանի կարգապահ վարձակալ է հանդիսանում Թաթուլ Թոռնիկի Շահինյանը, որը ժամանակին չի կարողացել սեփականաշնորհել բնակարանը. Իջևան համայնքի ավագանին որոշում է
1.Տալ հավանություն համայնքի ղեկավարի առաջարկությանը՝ Իջևան քաղաքի Բլբուլյան փողոցի թիվ 3 շենքի թիվ 32 բնակարանը, որը հանդիսանում է համայնքային սեփականություն, անհատույց օտարել Թաթուլ Թոռնիկի Շահինյանին: |