Համայնքի ավագանին նշում է, որ Իջևան քաղաքի Մետաղագործների փողոցում գտնվող 647.33քմ մակերեսով /ծածկագիր 11-001-0001-006/, Բլբուլյան փողոցում գտնվող 71.2քմ մակերեսով /ծածկագիր 11-001-0110-0029/ և Երևանյան փողոցում գտնվող 809.9քմ մակերեսով /ծածկագիր 11-001-0202-0020/ հողամասերը կադաստրային քարտեզում արտացոլված են, որպես ֆիզիկական անձանց պատկանող բնակելի կառուցապատման հողամաս, սակայն որևէ անձի անվամբ հաշվառված չեն և դրանց նկատմամբ սեփականության կամ օգտագործման իրավունք գրանցված չեն:
Ղեկավարվելով ՀՀ ,,Հողային օրենսգրքի,, 3-րդ հոդվածի 3-րդ կետի դրույթներով. 1.Տալ հավանություն համայնքի ղեկավարի առաջարկությանը՝ Իջևան քաղաքի Մետաղագործների փողոցում գտնվող 647.33քմ մակերեսով /ծածկագիր 11-001-0001-006/, Բլբուլյան փողոցում գտնվող 71.2քմ մակերեսով /ծածկագիր 11-001-0110-0029/ և Երևանյան փողոցում գտնվող 809.9քմ մակերեսով /ծածկագիր 11-001-0202-0020/ հողամասերի նկատմամբ Իջևան համայնքի սեփականության իրավունքը գրանցելուն: |