Այսօր: Շաբաթ, 18 Մայիսի 2024թ.
Իջևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 5
ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 11
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԱՐԱՐԱՏ ՊԱՐՈՆՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Իջևան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2017 թվականի N_
ԻՋԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄ ԵՎ ՄԵՏԱՂԱԳՈՐԾՆԵՐ-ՎԱՍԻԼՅԱՆ ՓՈՂՈՑՆԵՐԻ ԽԱՉՄԵՐՈՒԿՈՒՄ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱՁԵՎ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՄԱՍԻՆ

Համայնքի ավագանին նշում է, որ երթևեկության անվտանգությունն ապահովելու նպատակով անհրաժեշտություն է առաջացել Իջևան քաղաքի Սահմանադրության հրապարակում /մարզպետարանի դիմաց/ և Մետաղագործների-Վասիլյան փողոցների խաչմերուկներում տրանսպորտային երթևեկությունն իրականացնել շրջանաձև սկզբունքով:

Հաշվի առնելով վերոհիշյալը և քաղաքապետի առաջարկությունը.

Իջևան համայնքի ավագանին որոշում է

1. Տալ հավանություն քաղաքապետի առաջարկությանը՝ Իջևան քաղաքի Սահմանադրության հրապարակում և Մետաղագործներ-Վասիլյան փողոցների խաչմերուկում տրանսպորտային երթևեկությունն իրականացնել շրջանաձև, աշխատանքներ տանել համապատասխան կառուցապատում կատարելու համար և տեղադրել երթևեկությունը կարգավորող նշաններ:

2. Համայնքապետարանի խնդիրը համարել՝ կառուցապատման աշխատանքներում ներգրավել հովանավոր կազմակերպությունների կամ անհատների:

 
Կողմ (8)Դեմ (0)Ձեռնպահ (0)Չի քվեարկել (0)

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ՎԱՐԴԱՆ ՂԱԼՈՒՄՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՐԱՐԱՏ ՊԱՐՈՆՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Իջևան, Երևանյան 6
060800094
ijevanmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53000514@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԻՋԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner