Համայնքի ավագանին նշում է, որ Իջևան համայնքի մարզիկները հանրապետական առաջնություններում և միջազգային պաշտոնական մրցաշարերում մարզական ձեռքբերումներ է արձանագրում նաև թիմային մարզաձևերով:
Մարզական հաջողությունների հասած թիմերին խրախուսելու և այդ մարզաձևերը համայնքում զարգացնելու նպատակով. Իջևան համայնքի ավագանին որոշում է
1. Տալ հավանություն համայնքի ղեկավարի պաշտոնակատարի առաջարկությանը՝ 2020թ. թիմային մարզաձևերով հանրապետական առաջնություններում և միջազգային պաշտոնական մրցաշարերում մրցանակային տեղեր գրաված թիմերի համար սահմանել ներքոնշյալ միանվագ դրամական պարգևները.
ա/ Պատանեկան առաջնություն, մրցաշար
III տեղ- 30 հազար դրամ
II տեղ- 40 հազար դրամ
I տեղ- 50 հազար դրամ
բ/ Երիտասարդական առաջնություն, մրցաշար
III տեղ- 60 հազար դրամ
II տեղ- 70 հազար դրամ
I տեղ- 80 հազար դրամ
գ/ Մեծահասակների առաջնություն, մրցաշար
III տեղ- 90 հազար դրամ
II տեղ- 100 հազար դրամ
I տեղ- 120 հազար դրամ
Մարզիչների համար սահմանել դրամական պարգև համապատասխան մրցանակային տեղի գումարի 50%-ի չափով:
|