Այսօր: Շաբաթ, 22 Փետրվարի 2025թ.
Իջևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 120
ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



20 փետրվարի 2025 թ.

ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶ, ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ, ՍԱՐԻԳՅՈՒՂ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ 0.02403ՀԱ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՀՈՂԱՄԱՍԻ, ԱՆԱՍՆԱՇԵՆՔԻ ԻՐԱՎԱԿԱՆ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ

Համայնքի ղեկավարին է դիմել Հայկ Աշոտի Գևորգյանը ծնված՝ 13.01.1966թ., Հասմիկ Բարսեղի Հախվերդյանը ծնված՝ 29.09.1972թ. Տավուշի մարզ, Իջևան համայնք, Սարիգյուղ բնակավայրի վարչական սահմաններում ժառանգության իրավունքով իր սեփականություն հանդիսացող  անասնաշենքի՝ իր հողամասով, հիմքերի վերականգնման խնդրանքով: Անասնաշենքի զբաղեցրած հողամասի օրինական մակերեսը, ըստ  քաղվածքի կազմում է 0.28հա ծածկագիր 11-057-0032-0001 և ծածկագիր 11-057-0023-0009 /ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիր թիվ 855,856 կազմված 19.02.2025թ., ծածկագիր 11-057-0032-0001/: Չափագրությունից պարզվել է, որ հողամասի փաստացի մակերեսը կազմում է 0.02403հա, որի վրա առկա է 1989թ. կառուցված 40.0քմ մակերեսով անասնաշենք, ուստի դիմել է մինչև 2001թ. մայիսի 15-ը տնատիրության կողմից տիրապետվող և ,,Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին,, ՀՀ օրենքի ուժի մեջ մտնելու պահին առկա բնակելի տան կառուցման  և սպասարկման փաստացի 0.02403հա հողամասի և 40.0քմ ներքին մակերեսով բնակելի տան  քաղաքաշինական փաստաթղթերը չպահպանված  իրավական կարգավիճակի որոշման խնդրանքով:

Հաշվի առնելով, որ նշված հողամասն ու շինությունները չեն գտնվում ՀՀ ,,Հողային օրենսգրքի,, 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի, այդ թվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չեն հակասում քաղաքաշինական նորմերին, չեն առաջացնում սերվիտուտ և ղեկավարվելով ՀՀ ,,Հողային օրենսգրքի,, թիվ 43 հոդվածի 3-րդ կետի, ,,Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին՝՝ ՀՀ օրենքի 1-ին և  2-րդ հոդվածների ,  ՀՀ ,,Քաղաքացիական օրենսգրքի,, 188-րդ հոդվածի,  պահանջներով.

ՈՐՈՇՈՒՄ  ԵՄ.

1. Վերականգնել քաղաքացիներ Հայկ Աշոտի Գևորգյանի, Հասմիկ Բարսեղի Հախվերդյանի սեփականության իրավունքը՝ Տավուշի մարզի Իջևան  համայնքի Սարիգյուղ բնակավայրի վարչական սահմաններում գտնվող 0.02403հա հողամասի և 40.0քմ ներքին մակերեսով անասնաշենքի նկատմամբ  /ծածկագիր 11-057-0032-0001/ և օրենքի ուժով համարել քաղաքացիների սեփականությունը:

2. Տավուշի մարզի, Իջևան համայնքի, Սարիգյուղ բնակավայրի վարչական սահմաններում գտնվող 0.02403հա մակերես հողամասով անասնաշենքին /ծածկագիր 11-057-0032-0001/ տալ հետևյալ հասցեն. Տավուշի մարզ, համայնք Իջևան, Սարիգյուղ 4-րդ փողոց 5-րդ նրբանցք 10 անասնաշենք:

3. Սույն որոշումը ենթակա է պետական գրանցման:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐԹՈՒՐ ՃԱՂԱՐՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Ալինա Բաբլումյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Իջևան, Երևանյան 6
060800094
ijevanmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53000514@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԻՋԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner