Համայնքի ղեկավարին է դիմել Արմեն Սամվելի Խաչատրյանը՝ ծնված 09.09.1971թ. Տավուշի մարզ, Իջևան համայնք, Այգեհովիտ բնակավայրի վարչական սահմաններում գտնվող բնակելի տան՝ իր հողամասով, հիմքերի վերականգնման խնդրանքով:Բնակելի տան զբաղեցրած հողամասի օրինական մակերեսը, ըստ քաղվածքի կազմում է 0.075հա ծածկագիր 11-009-0033-0003/: Չափագրությունից պարզվել է, որ հողամասի փաստացի մակերեսը կազմում է 0.07534հա, որի վրա առկա է 1975-1980թ.թ. կառուցված 120.98քմ մակերեսով բնակելի տուն, ուստի դիմել է մինչև 2001թ. մայիսի 15-ը տնատիրության կողմից տիրապետվող և ,,Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին,, ՀՀ օրենքի ուժի մեջ մտնելու պահին առկա բնակելի տան կառուցման և սպասարկման համար հատկացված օրինական 0.075 հա մակերեսով 0.00034հա սահմանազատված, չկառուցապատված հողամասի և 120.98քմ ներքին մակերեսով բնակելի տան քաղաքաշինական փաստաթղթերը չպահպանված իրավական կարգավիճակի որոշման խնդրանքով:
Հաշվի առնելով, որ նշված հողամասն ու շինությունները չեն գտնվում ՀՀ ,,Հողային օրենսգրքի,, 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի, այդ թվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չեն հակասում քաղաքաշինական նորմերին, չեն առաջացնում սերվիտուտ:
Ղեկավարվելով ՀՀ ,,Հողային օրենսգրքի,, թիվ 43 հոդվածի 3-րդ կետի, ,,Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին՝՝ ՀՀ օրենքի 1-ին և 2-րդ հոդվածների , ՀՀ ,,Քաղաքացիական օրենսգրքի,, 188-րդ հոդվածի, պահանջներով.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ.
1.Վերականգնել քաղաքացի Արմեն Սամվելի Խաչատրյանի սեփականության իրավունքը՝ Այգեհովիտ բնակավայրի վարչական սահմաններում գտնվող 0.07534ա մակերեսով հողամասի և 120.98քմ ներքին մակերեսով բնակելի տան նկատմամբ /ծածկագիր 11-009-0033-0003/ և օրենքի ուժով համարել քաղաքացու սեփականությունը:
2.Տավուշի մարզի Իջևան համայնքի Այգեհովիտ բնակավայրի վարչական սահմաններում գտնվող, սեփականության իրավունքով քաղաքացի Արմեն Սամվելի Խաչատրյանին պատկանող բնակելի տան զբաղեցրած 0.07534ա մակերեսով և 11-009-0033-0003 ծածկագրով հողամասին և բնակելի տանը տալ հետևյալ հասցեն. Տավուշի մարզ Իջևան համայնք գյուղ Այգեհովիտ 41-րդ փողոց 23 բնակելի տուն:
3.Սույն որոշումը ենթակա է պետական գրանցման: