Այսօր: Չորեքշաբթի, 15 Հունվարի 2025թ.
Իջևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 170
ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 1954
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ Իջևան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Իջևան համայնք
ՀՀ Տավուշի մարզ, ք. Իջևան, 060800094, ijevanmunicipality@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

11 սեպտեմբերի 2024 թվականի N 1954

ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ,ԿԻՐԱՆՑ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ 0.06689ՀԱ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՀՈՂԱՄԱՍԻ ԻՐԱՎԱԿԱՆ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ԵՎ ՀԱՍՑԵԱՎՈՐՈՒՄ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Տավուշի մարզի Իջևան համայնք, Կիրանց բնակավայրի վարչական սահմաններում  գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 0.06689հա մակերեսով հողամասը , համաձայն ՀՀ Տավուշի մարզի Իջևան համայնքի Կիրանց բնակավայրը ներառող միկրոռեգիոնալ մակարդակի Տավուշ-2 համակցված տարածական պլանավորման փաստաթղթերի, համարվում է անտառ նպատակային, անտառ գործառնական նշանակության հողամաս: ՀՀ կառավարության 29.12.2011թ. թիվ 1920-Ն որոշման 13-րդ և 54-րդ կետերի պահանջներով, ՀՀ  վարչապետի 2009թ. դեկտեմբերի 22-ի թիվ 1064-Ա որոշմամբ ստեղծված ՀՀ համայնքների քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի կողմից 19.07.2024թ. տրվել է ՀՀ  Տավուշի մարզ Իջևան համայնք, Կիրանց բնակավայրի վարչական սահմաններում ընդգրկված 11-039-0010-0017 ծածկագրով 0.06689հա մակերեսով հողամասը՝ անտառ նպատակային նշանակության անտառ գործառնական նշանակության հողատեսքից՝ էներգետիկայի, կապի, տրանսպորտի, կոմունալ ենթակառուցվածքների նպատակային, կոմունալ ենթակառուցվածքների գործառնական նշանակության հողերի շարքին դասելու ՀՀ տավուշի մարզի Իջևան համայնքի Կիրանց բնակավայրը ներառող միկրոռեգիոնալ մակարդակի Տավուշ-2 համակցված տարածական պլանավորման փաստաթղթերի փոփոխության վերաբերյալ թիվ 2/փ 298 դրական եզրակացությունը: Հողամասը չի խոչընդոտում այլ հողատարածքների նպատակային կամ գործառնական նշանակությանը, չի   դասվում  ՀՀ ,,Հողային օրենսգրքի՜՜ 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի շարքին, չեն գտնվում  ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չեն հակասում քաղաքաշինական նորմերին, չեն սահմանափակում այլ անձանց իրավունքները, չեն առաջացնում սերվիտուտ: Հիմք ընդունելով ՀՀ վարչապետի 22.12.2009թ. թիվ 1064-Ա որոշմամբ ստեղծված ՀՀ համայնքների /բնակավայրերի/ քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի, Տավուշի մարզ, Իջևան համայնք, Կիրանց բնակավայրը ներառող միկրոռեգիոնալ մակարդակի Տավուշ-2 համակցված տարածական պլանավորման փաստաթղթերի փոփոխության վերաբերյալ թիվ 2/փ 298 դրական եզրակացությունը, Իջևան համայնքի ավագանու  20.08.2024թ. թիվ 8 նիստի թիվ 83 որոշումը:

Ղեկավարվելով  ՀՀ  ,,Հողային օրենսգրքի,, թիվ 43 հոդվածի, 3-րդ կետի, ՀՀ կառավարության 18.05.2006թ. թիվ 731-Ն  և  912-Ն, 29.12.2011թ. թիվ 1920-Ն և  02.02.2002թ. թիվ 88  որոշումների, 16.12.2021թ.  ,,ՀՀ  քաղաքացիական  օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին,, ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 2-րդ կետի և ՀՀ կառավարության 29.12.2005թ. թիվ 2387-Ն որոշման պահանջներով.

 

ՈՐՈՇՈՒՄ  ԵՄ.

1.Տավուշի  մարզ,  Իջևան  համայնք, Կիրանց բնակավայրի վարչական սահմաններում  գտնվող և հանայնքային սեփականություն հանդիսացող 0.06689հա   մակերեսով և 11-039-0010-0017 ծածկագրով հողամասը  հանել  անտառ  նպատակային  նշանակության անտառ գործառնական նշանակության հողերի կազմից և դասել էներգետիկայի, կապի, տրանսպորտի, կոմունալ ենթակառուցվածքների նպատակային, կոմունալ ենթակառուցվածքների գործառնական նշանակության հողերի շարքին:

2. Տավուշի մարզի Իջևան համայնք, Կիրանց բնակավայրի վարչական սահմաններում  գտնվող և համայնքային սեփականութուն հանդիսացող 0.06689հա  մակերեսով և 11-039-0010-0017 ծածկագրով  հողամասին տալ   հետևյալ    հասցեավորումը. Տավուշի մարզ, Իջևան համայնք, գյուղ Կիրանց, Ազատամարտիկների փողոց, թիվ  12   հողամաս:

3.Սույն որոշումը ենթակա է պետական գրանցման:

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐԹՈՒՐ ՃԱՂԱՐՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝


Գրանցել էԱմսաթիվ
Վերջին անգամ խմբագրել էԱմսաթիվ

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Իջևան, Երևանյան 6
060800094
ijevanmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53000514@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԻՋԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner