Այսօր: Ուրբաթ, 14 Մարտի 2025թ.
Իջևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 102
ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



13 փետրվարի 2025 թ.

ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ, ԻՋԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ, ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿՆԵՐԻ ՓՈՂՈՑՈՒՄ ԳՏՆՎՈՂ 14.3ՔՄ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՀՈՂԱՄԱՍԸ ԵՎ ՆՐԱ ՎՐԱ ՔԱՂԱՔԱՑԻ ՎԱՂԱՐՇԱԿ ՌԱԶՄԻԿԻ ՄԱՐՈՒԹՅԱՆԻ ԿՈՂՄԻՑ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ 14.3ՔՄ ԱՐՏԱՔԻՆ ՄԱԿԵՐԵՍՈՎ ԱՎՏՈՏՆԱԿԻ ՇԻՆՈՒԹՅՈՒՆԸ, ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ, ՕՐԻՆԱԿԱՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ, ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈԽԵԼՈՒ ԵՎ ՀԱՍՑԵԱՎՈՐՈՒՄ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Իջևան համայնքի, Իջևան քաղաքի Ազատամարտիկների փողոցում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող 14.3քմ մակերեսով հողամասի վրա 1989թ.  քաղաքացի Վաղարշակ Ռազմիկի Մարությանի կողմից ինքնակամ կերպով կառուցվել է 14.3քմ  արտաքին  մակերեսով ավտոտնակ,  որի  ներքին  մակերեսը  կազմում է 12.65 քմ /ծածկագիր 11-001-0117-0001/, որը հաշվառվել է 01.09.2023թ., հաշվառման ծածկագիրն է 2023dyhkay: Համաձայն ՀՀ կառավարության 06.10.2005թ. թիվ 2417-Ն որոշման, նշված նշված հողամասից 0.52քմ մակերեսով հողամասը հանդիսանում է  Իջևան համայնքին  փոխանցված,  բնակավայրերի ընդհանուր օգտագործման գործառնական նշանակության հողամասի մի մաս /ծածկագիր 11-001-0117-0001/:  Ավտոտնակի զբաղեցրած 14.3քմ մակերեսով հողամասը և ինքնակամ կերպով կառուցված 14.3քմ  արտաքին մակերեսով ավտոտնակը չեն խոչնդոտում այլ հողատարածքների նպատակային կամ գործառնական նշանակությանը,    չեն դասվում  ՀՀ ,,Հողային օրենսգրքի՜՜ 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի շարքին, չեն գտնվում  ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չեն հակասում քաղաքաշինական նորմերին, չեն սահմանափակում այլ անձանց իրավունքները, չեն առաջացնում սերվիտուտ:

Հաշվի առնելով վերոնշյալը  և ղեկավարվելով   ՀՀ կառավարության 18.05.2006թ. թիվ 731-Ն  և  912-Ն, 29.12.2011թ. թիվ 1920-Ն և  02.02.2002թ. թիվ 88  որոշումների, 16.12.2021թ. ,,ՀՀ քաղաքացիական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին,, ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 2-րդ կետի և ՀՀ կառավարության 29.12.2005թ. թիվ 2387-Ն որոշման  պահանջներով.

ՈՐՈՇՈՒՄ  ԵՄ.

1.Ճանաչել Իջևան համայնքի սեփականության իրավունքը Իջևան քաղաքի Ազատամարտիկների փողոցում  գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող 14.3քմ մակերեսով հողամասի վրա, քաղաքացի Վաղարշակ Ռազմիկի Մարությանի կողմից ինքնակամ կերպով կառուցված  14.3քմ   արտաքին  մակերեսով ավտոտնակի շինությունը, որի  ներքին  մակերեսը  կազմում է 12.65քմ /ծածկագիր 11-001-0117-0001/:

2.Ճանաչել  օրինական  Իջևան քաղաքի Ազատամարտիկների փողոցում  գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող 14.3քմ մակերեսով հողամասի վրա, քաղաքացի Վաղարշակ Ռազմիկի Մարությանի կողմից ինքնակամ կերպով կառուցված 14.3քմ  արտաքին  մակերեսով ավտոտնակի շինությունը, որի  ներքին  մակերեսը  կազմում է 12.65քմ /ծածկագիր 11-001-0117-0001/:

3.11-001-0117-0001 ծածկագրով 0.52 քմ մակերեսով հողամասը, բնակավայրերի ընդհանուր օգտագործման գործառնական նշանակությունից փոխադրել բնակավայրերի բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողերի շարք:

4. Իջևան քաղաքի Ազատամարտիկների փողոցում  գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող 14.3քմ մակերեսով հողամասի վրա, քաղաքացի Վաղարշակ Ռազմիկի Մարությանի կողմից ինքնակամ կերպով կառուցված 14.3քմ  արտաքին  մակերեսով ավտոտնակի շինությանըտալ հետևյալ  հասցեավորումը. Տավուշի մարզ, Իջևան համայնք,  քաղաք Իջևան, Ազատամարտիկների փողոց, թիվ 6/2:

5. Հաշվի առնելով, որ ՀՀ կառավարության 04.06.2020թ. թիվ 1023-Ն որոշմամբ Տավուշի մարզ, Իջևան համայնք,  քաղաք Իջևան, Ազատամարտիկների փողոց, թիվ 6/2 հասցեում գտնվող, ինքնակամ կերպով  կառուցված շինությունը գտնվում է ՀՀ տարածագնահատման գոտիականության 11-րդ գոտում, առաջարկել  քաղաքացի Վաղարշակ Ռազմիկի Մարությանին, համաձայն  ՀՀ  կառավարության  18.05.2006թ.  թիվ 912-Ն  որոշման  4-րդ  հոդվածի  35-րդ  կետի,  ուղղակի  վաճառքով  գնել  14.3քմ  մակերեսով  հողամասը՝  1քմ 4441,8 ՀՀ  դրամ  կադաստրային  արժեքով 63518 /վաթսուներեք հազար հինգ հարյուր տասնութ/  ՀՀ  դրամ  ընդհանուր  արժեքով, իսկ  14.3քմ  արտաքին մակերեսով ավտոտնակը՝  1քմ  1969 ՀՀ  դրամ  կադաստրային  արժեքով՝ 28157 /քսանութ հազար  հարյուր հիսունյոթ/  ՀՀ  դրամ  ընդհանուր  արժեքով:

6.Սույն որոշումը ենթակա է պետական գրանցման:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐԹՈՒՐ ՃԱՂԱՐՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Արթուր Այդինյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Իջևան, Երևանյան 6
060800094
ijevanmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53000514@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԻՋԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner